HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայքար չկազմակերպելու դեպքում Հայաստանում հրդեհները կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի

Հայաստանում անտառային հրդեհների ռիսկերի կառավարման գործող օրենսդրական, կարգավորիչ և ինստիտուցիոնալ շրջանակի վերաբերյալ զեկույցի եզրակացությունները քննարկվեցին այսօր Երևանում անցկացված կլոր սեղանի ընթացքում:

Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Համաշխարհային հրդեհների վերահսկման կենտրոնի (GFMC) համագործակցությամբ «Շրջակա միջավայրը և անվտանգությունը» (ENVSEC / ՇՄԱ) նախաձեռնության շրջանակներում: Կլոր սեղանին մասնակցեց համապատասխան պետական մարմիններից, միջազգային կազմակերպություններից և քաղաքացիական հասարակության շուրջ 40 ներկայացուցիչ:

«Անտառային հրդեհները վտանգավոր են Հայաստանի, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի համար, և խնդիրը չի կարող լուծվել միայն մեկ կազմակերպութան կամ պետական մարմնի միջոցով: Կարևոր է ապահովել պետական կառույցների, տեղի ու միջազգային կազմակերպությունների և դոնոր համայնքի համագործակցությունը և համատեղ ջանքերը անտառային հրդեհների կանխարգելման և վերահսկման կարողությունների շարունական հզորացման համար»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հանլոնը:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին անտառային և այլ տարածքների հրդեհների կառավարման Հայաստանի 2012թ. գործողությունների պլանը և դրա իրականացման ռազմավարությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փոխտնօրեն գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշեց. «Հայաստանի չոր կլիմայական պայմաններում անտառային հրդեհները կարող են ոչնչացնել անտառներ, այգիներ, խոտածածկ տարածքներ: Համակողմանի ու հետևողական պայքար չկազմակերպելու դեպքում այն կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի: Հենց դա է պատճառը, որ քննարկվող հարցն իր հրատապությամբ Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն»:

Քննարկումը նպատակադրված է բարելավել Հարավային Կովկասում անտառային հրդեհների վերահսկումը, աջակցել երկրներին ձևավորելու ազգային անտառների հակահրդեհային վերահսկման քաղաքականությունը, դրա իրականացման ռազմավարությունն ու խթանելու տարածաշրջանային համագործակցությունը:

ՇՄԱ-ն 6 կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի և ՆԱՏՕ-ի՝ իբրև ասոցիացված գործընկերոջ համագործակցություն է, որի նպատակն է մասնակից երկրներում և տարածաշրջաններում շրջակա միջավայրի և անվտանգության միջև կապի հայտնաբերումը և խնդիրների լուծումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter