HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Կարապետյանն առաջարկում է Գյումրիի եղբայրական գերեզմանոցն անվանակոչել Կարեն Դեմիրճյանի անունով (վիդեո)

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայերի կողմից իրենց հայրենիքի կանոնները չհարգելու խնդրին:

«Հայկական լեռնաշխարհ ունի միայն մեկ խնդիր՝ երկրաշարժները, այն էլ նրանցից ունեցած կորուստները ոչ այնքան աղետի, որքան մեր մեղքով են: Բնությունը պարբերաբար տարբեր մեթոդներով «ստուգատեսի» է գալիս. եթե ճիշտ ես ապրել, շարունակում ես, եթե սխալ ես ապրել, չես հարգել քո հող ու ջրի օրենքները՝ մտնում ես գերեզման: Մեր տարածաշրջանում բնությունը ստուգայցի է գալիս երկրաշարժների տեսքով: Օրինակ, Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, թե որքան անհարգալից ենք մենք մեր հայրենիքի բնական օրենքների նկատմամբ, դրա համար էլ խստագույնս պատժվեցինք: Երկրաշարժից հետո բոլոր նախախորհրդային, ինչպես նաև «ստալինյան» և «խրուսչովյան» շինությունները ճաքեր ունեին, բայց կյանքեր էին փրկել, իսկ Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման օրոք կառուցված որևէ շենք չպահպանվեց, կարծես չէր էլ կառուցվել: Սա ցույց է տալիս, որ ազգը այլասերվեց այն աստիճան, որ իր իսկ համար կառուցեց այնպիսի տուն, որը չի դիմանա իր հայրենի բնության «ստուգայցներին»,- ասել է Կարապետյանը՝ օրինակ բերելով վերջերս Վանում տեղի ունեցած երկրաշարժը, որն իր ուժգնությամբ չէր զիջում Սպիտակի երկրաշարժին, սակայն ընդամենը 100 մարդու կյանք էր խլել: «Ամոթ է ուղղակի, որ քրդերը մեզանից ավելի են հարգում մեր հայրենիքի կանոնները. Վանում 4 հարկից բարձր որևէ շենք չես գտնի»:

Հուշարձանագետն առաջարկել է նաև Գյումրիի եղբայրական գերեզմանոցն անվանակոչել Կարեն Դեմիրճյանի անունով: «Դա իր վաստակն էր: Իր պաշտոնավարման ընթացքում կառուցվեցին այն շենքերը, որոնք գերեզման դրեցին հազարավոր հայ կյանքեր: Սրանով ես չեմ ուզում ասել, որ հիմա կառուցվում են այնպիսի շենքեր, որ վաղը կրկին բազմաթիվ հայ կյանքեր գերեզման չեն դնելու: Ի՞նչ երաշխիքներ ունենք, որ բնությունը հերթական ստուգատեսի չի գալու»,- ասում է Սամվել Կարապետյանը:

 

Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիա

Մեկնաբանություններ (3)

rafayel
Ոնց կարելի է պ-ն Կարապետյան ՀՀ ,,ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ,,-ին,մեծն ,,Կարեն Շինարարին,, այդպես վերաբերվել,չէ որ Երևանի կեսը նրա անունով է անվանակոչված...
Ավագ Խառատյան
...պարոն Կարապետյան, հարգանքով եմ վերաբերվում ձեր գործունեությանը, սակայն նշում եք /Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման օրոք կառուցված որևէ շենք չպահպանվեց/, ինչպես կարել է նման ձևով արտահայտվել, բնությունը կարող է ստուգայցի գալ նաև բարոյական ապրելակերպն ու արտահայտություններին պատասխան տալու տեսքով, ամոթ է Կարեն Դեմիրճյանի մասին նման ընդհանրական կարծիք արտահայտել: Խիղճն էլ է լավ բան
rafayel
Ավագ Խառատյան, բայց ինչն ա սխալ ասել պ-ն Կարապետյանը,որ այդպես զայրացրել է Ձեզ,կարող եք Լենինական-Գյումրիում Դեմիրճյանի օրոք կառուցած մի կանգուն շենք ցույց տալ,Դեմիրճյանը հիմնադիրն է շինարարության ոլորտի ալան-թալանի,որը փառավորապես շարունակվում է մինչ օրս,այս է ճշմարտուրյունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter