HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ում ջրաղացին ջուր լցրեց Ծառուկյանը

Գագիկ Ծառուկյանը որոշեց, որ նախագահական ընտրություններին չի մասնակցելու` համենայնդեպս ֆորմալ առումով: Հիմք ընդունելով նրա այս որոշումը` ԲՀԿ-ն իր հերթին հայտարարեց, որ այդ ընտրություններին չի սատարելու թեկնածուներից ոչ մեկին:

Իրավիճակի այս փոփոխությունը ոչ միայն ազդելու է ընտրություններին այս կամ այն ձևաչափով մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի հետագա քայլերի վրա, այլև ընդհանրապես ընտրությունների ընթացքի և արդյունքների: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ եթե Ծառուկյանն առաջադրվեր, անպայման հաղթելու էր: Ինչպես նշել ենք բազմիցս, անցած համապետական երկու ընտրություններին  նրա մասնակցությունը եղել է ֆոնային, և դրա միակ արդյունքը եղել է իշխանության վերարտադրությունը: Նույնը լինելու էր նաև այն դեպքում, եթե Ծառուկյանը  հիմա հակառակ որոշումը կայացներ: Պարզապես հիմա անգամ ընտրությունների ֆարս, իմիտացիա չենք ունենալու:

Բացի դրանից` ԲՀԿ-ն գործելու է ընդհատակից: Հնարավոր չէ պատկերացնել, որ այդքան լուրջ ընտրազանգված ունեցող քաղաքական ուժը կարող է ընդհանրապես մի կողմ քաշվել ու դիտորդի կարգավիճակ որդեգրել կամ կարող են նրան այդ շռայլությունը թույլ տալ: Եթե նույնիսկ Ծառուկյանը դա ցանկանա էլ, միևնույնն է` նրան ներքաշելու են գործընթացի մեջ, որովհետև այն ռեսուրսը, որին տիրապետում էր և որի վրա հենվելով փորձում էր այս ամիսներին բանակցային տակտիկական առավելություն ձեռք բերել իշխանության նկատմամբ, չի կարող անտարբեր թողնել թե նույն իշխանությանը և թե մնացած քաղաքական ուժերին: Եվ առաջին բանը, որ սպասելի է առաջիկայում, այդ ռեսուրսի նկատմամբ սկսվելիք որսն է: Եթե Ծառուկյանը, իբրև կուսակցության ղեկավար, ապագայի հետ կապված պլաններ ունի, ապա նա գոնե այդ ռեսուրսը չկորցնելու, մյուսներին չհանձնելու համար ստիպված է լինելու մնալ խաղի մեջ:

Հաշվի առնելով, որ Ծառուկյանը չառաջադրվելու որոշումը կայացրեց ոչ թե հանրության հետ երկխոսության մեջ մտնելու, հանրային պահանջարկը հաշվի առնելու արդյունքում, այլ իր ու իր կուսակիցների  նկատմամբ իշխանության դրսևորած կոմպրոմատային ճնշումներից, անձնական ու քաղաքական հաշվարկներից ելնելով, նա ստիպված է լինելու ստվերային կարգով խաղալ հենց իշխանության դաշտում:

Ավելին` նա արդեն իսկ կամա թե ակամա խաղում է այդ դաշտում` բացարձակ անտերության մատնելով բազմահազարանոց իր ընտրազանգվածին, որի քվեն, փաստորեն, փոշիանալու է մի կողմից իշխանության, մյուս կողմից ընդդիմության տարբեր ուժերի միջև տարալուծվելու և երրորդ կողմից հիասթափվածության պատճառով շատերի` պարզապես քվեարկության չգնալու պատճառով: Իսկ դա բխում է բացառապես իշխանության շահերից:

Եթե սա խաղին մասնակցություն չէ, ապա  Ծառուկյանը պետք է հիմնավորեր ընտրություններին չմասնակցելու այս որոշումը, բացատրեր, թե ինչով է ի վերջո դա պայմանավորված և ըստ դրա` առնվանզ ուղղորդեր իր ընտրազանգվածին` այս կամ այն դիրքորոշումը որդեգրել, այս կամ այն քաղաքական ուժերին սատարել: Բայց հենց դա է, որ չի անում Ծառուկյանը: Պատահական չէ, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված նմանատիպ «բեկումնային» պահի, երբ դրված էր ԲՀԿ-ի` կոալիցիայում մնալ-չմնալու հարցը, այսինքն «օեկանալու» կամ «չօեկանալու» խնդիրը, Ծառուկյանն անձամբ հանդես եկավ հայտարարությամբ` միայն ընդգծելու համար, որ գնում են զբաղեցնելու քաղաքական դաշտի առողջ «այլընտրանքային» բևեռը:

Եվ հիմա հարց է առաջանյում` որտե՞ղ է սրանից հետո լինելու այդ բևեռը, առհասարակ` ո՞րն է լինելու նրա հետագա դերը Հայաստանի քաղաքական համակարգում: Դա պարզ կլինի միայն նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի դերակատարությունից և հատկապես լրիվ կանխատեսելի ելք խոստացող ընտրություններից հետո նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանի հետ Ծառուկյանի հետագա հարաբերություններից: Արդյոք Ծառուկյանը կպահպանի՞ իր ներկայիս «ոչ ընդդիմություն ոչ իշխանություն» բավականին հետաքրքրական կարգավիճակը նախագահական ու խորհրդարանական հաջորդ ընտրություններին մասնակցելու համար` հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանն այլևս չի մասնակցելու հաջորդ ընտրություններին և իշխանությունը վերցնելու համար պայքարը կարող է չափազանց անկանխատեսելի լինել, թե՞ տուրք տալով իր ու կուսակցության միջին, փոքր տրամաչափի օլիգարխների բիզնես շահերին, կրկին կստանձնի իշխանության սպասավորի դեր: Չի բացառվում, իհարկե, որ նա կարող միաժամանակ թե մեկն անել, և թե մյուսը:

Բայց արդեն իսկ կարելի է արձանագրել, որ իրադարձությունների նման ընթացքը բխում էր ԲՀԿ-ական օլիգարխիկ հատվածի շահերից, որոնք այլևս ստիպված չեն լինի խաղալ միաժամանակ երկու լարերի վրա ու իրենց բիզնեսը կապահովագրեն` առնվազն մնալով իշխանության համար խիստ վերահսկելիության ու տեսանելիության սահմաններում, որտեղ և ի սկզբանե ուզում էին լինել:

Սա բխում էր նաև ՀԱԿ-ի,  ՀՅԴ-ի, «Ժառանգության» շահերից` այն իմաստով, որ նրանք ազատագրվում են Ծառուկյանի քաղաքական ազդեցությունից ու նրան սատարելու` մեղմ ասած ոչ այնքան մեծ հաճելի հեռանկարից:  Բանն այն է, որ նրանք բոլորն էլ թաքուն հասկանում են և էին, որ Ծառուկյանի հետ, թե առանց Ծառուկյանի, այս ընտրությունները տանուլ են տրված: Պատճառը ոչ միայն փոխադարձ գերանվստահության այն մթնոլորտն էր, որի ներքո նրանք փորձում էին հարաբերություններ կառուցել միմյանց հետ, այլ իշխանության կողմից կիրառվող ընտրախախտումների ու կեղծարարության դեմն առնելու փաստացի հավաքական անզորությունը, որն ապացուցվեց մայիսին խորհդարանական ընտրությունների ժամանակ ստեղծված անփառունակ միասնական շտաբի անպտուղ գործունեությամբ:

Եվ անկախ նրանից` այս ուժերն ընտրություններին կգնան սեփական թեկնածուով, թե ոչ, պարտությունն այնքան ծանր չի լինելու, որքան եթե նրանք նստած լինեին Ծառուկյանի նավակի մեջ: Միակ խնդիրը, որ նրանք կարող են լուծել այս ընտրություններում այս կամ այն ձևաչափով մասնակցելով, սեփական հեղինակությանը նոր միավորներ բերելն է և, հետևաբար, իրենց մարտավարությունն էլ նրանք կառուցելու են այդ նպատակից ելնելով:

Այս իմաստով խիստ ուշագրավ է ընդդիմության և ԲՀԿ-ի միջև թափ առնող փոխադարձ մեղադրանքների հոսքը, որն, իհարկե, նախ այդ անթեղված անվստահությունը վերջապես դուրս թափելու հետևանք է, և երկրորդ` ընդդիմության կոնսոլիդացման հերթական ձախողման պատասխանատվությունից խուսափելու: Ծառուկյանը պետք է մեղադրի ՀՅԴ-ին ու ՀԱԿ-ին` մինչև վերջ իրեն ամբողջական վստահություն չհայտնելու և իր այլընտրանքայնությանը մինչև վերջ չհավատալու համար` որպեսզի կարողանա արդարացնել իր խաղից դուրս գալը: Նրա պարագայում գործելու է հետևյալ տրամաբանությունը. Ծառուկյանը չէր կարող առաջադրվել` քանի որ նրա թիկունքում այդ ուժերը իշխանության հետ սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել: Բայց սա պարզագույն փարիսեցիություն է, որովհետև ոչ թե ԲՀԿ-ն է կախված այդ ուժերից, այլ` վերջիններս` իրենից, և ինքը պետք է թե նախաձեռնողը լիներ և թե վստահություն ներշնչողը:

Իրենց հերթին ընդդիմադիր այս ուժերը պետք է մեղադրեն ԲՀԿ-ին` իրենց ընդհանուր պայքարը թողնելու և իրենց նկատմամբ առնվազն ոչ ազնիվ գտնվելու համար: Նրանք, իհարկե, կսրեն այս հանգամանքը, բայց պետք է նշել, որ այդ մեղադրանքների մեջ ռացիոնալ հատիկ կա: ՀԱԿ-ն, օրինակ, անասելի ծանր կորուստներ ունեցավ` հենց ԲՀԿ-ի հետ «եղիազարայնթապցիական» սիրախաղեր սկսելու պատճառով` ոչ միայն ողջ շարժումը տապալելու, այլև ՀԱԿ-ը պառակտման եզրին կանգնեցնելու առումով: ՀՅԴ-ն փաստացի, հենց ԲՀԿ-ի նախաձեռնության պատճառով կորցրեց քաղաքական օրակարգով հանդես գալու մարտավարությունը լավագույնս օգտագործելու հնարավորությունը: Որովհետև ԲՀԿ-ն, առանձնացնելով կառավարման համակարգը փոխելու և 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու պլատֆորմային առաջարկները` ըստ էության երկորդական դարձրեց ՀՅԴ-ի ներկայացրած օրակարգի մնացած, իրականում շատ ավելի կարևոր 5 կետերը:

Նախագահական ընտրությունները, ըստ այդմ, չեն անցնելու ընդդիմություն-իշխանություն դիմակայության պարզ սխեմայով: Իշխանությունն իր լավ կամ վատ քարոզչությունն է իրականացնելու` անգամ չունենալով դրա կարիքը, իսկ ընդդիմությունը զբաղված է լինելու ինքն իր ներսում մեծ ու փոքր գզվռտոցներով: Կարճ ասած`բացարձակապես ծանոթ ու արդեն ձանձրացրած սցենարի կրկնություն:

Այնպես որ Ծառուկյանի այս որոշումից աշխարհը հաստատ շուռ չի գալու: Ամեն ինչ գնալու է իր հունով: Միակ շրջանակը, կամ կողմը, որը տուժելու է այս ամենից, մնալու է խեղճ ու կրակ…հասարակությունը:

Մեկնաբանություններ (22)

sergik
asa el ur mtar qaghaqakanutyun vor dukht chheriqez minchev verch gnal, biznest tank er mnair biznesovt zbaghveir,hertakan artur baghdasaryan....
Ed
Hargeli Karen, dzer khosqer@ kardaluts heto husov em hima shat urishner@ norits hamozvetsin vor Hayastanum iroq shat ben keghdz e. Mi qani or arajh inqnakoch mi mtavorakani het shbvelu arith yeghav. Ays kerpar@ voch miayn mtavorakan kochvelu iravunq chuni, ayl zurk e Mardun bnorosh hatkanishnierits. Amenanokhalin ayn pastn e vor, ays andz@ nerkayanum e vorpes oligarkhyai u anadrarutyan dem payqarogh arajamartik. Mardu ays tesak@ miayn andznakan lkrtumner uni, u inq@ misht payqarum en voch te arjanapativ aprelu hamar hamapataskhan mtnolort dzevavorlu, ayl andznakan khndirner ludzen hamar. Aveli parz asadz, struk@ hayhoyum e strkatiroj@, vorovhetev verjins khangarum e iren strkater darna. Dzarukyanin pokharinogh nor bakhtakhndirner en shutov haytnvelu Hayastanyan qaghaqkan dashtum.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
most(20) - Մարդկանց վախն ու ճնշվածությունը հասկանալի է: Բայց ԲՈԼՈՐ շարժումները սկսել/սկսում են փոքր: Մասսաները ՄԻՇՏ միացել/միանում են վերջին պահին,երբ որ սկսել/սկսում են տեսնել նախաձեռնող խմբի/խմբակի (թեև փոքր) հաղթանակները: Ուստի ստրատեգիական ՍԽԱԼ է նստել-սպասել,մինչև օրինակ հազար հոգի հավաքվի,մինչև այս կամ այն սկսելը: Մի հասարակ-էժան հեռախոսով/կամերայով նկարած ֆիլմը կես ժամում հասնում է ամբողջ աշխարհ: ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ է. օլիգարխիկ կլանը փորձում է ցույց տալ,որ գնալով ամեն ինչ Հայաստանում լավանում է,ուստի իրենք պիտի մնան, որ կուրսը շարունակեն,իսկ ՀԿ շարժումն էլ պիտի փորձի հակառակը ցույց տալ,որ կլանը զիջի/թողնի դաշտը: Ով այս լրատվական պատերազմը հաղթի,նա էլ կլինի իշխանատեր:Մայրաքաղաքային ՀԿ/հասարակական շարժումների ալիքը շատ արագ հասնելու է մարզեր:
most
Վ.Ս. դուք հիանալի, գուցե նաև միակ հնառավոր տարբերակ եք առաջարկում, սակայն այդ ճանապարհի հիմնական անջրպետը մարդկանց վախն ու ճնշվածությունն է, մանավանդ գավառական բնակավայրերում; Վերջինիս շնորհիվ է իշխանական մակլավիկնորին հաջողվում վերահսկել ամեն ինչ, առաջին հերթին ընտրությունները;
կարեն
Դոդին ճանաչում էինք որպես Դոդ.բայց պարզվեց,որ ընդամենը դոդիկ է,փոքրիկ,նիհար ,անզոր...
Ed
Hargeli Alex, 'takanq iravichakitc' durs galu arajhin qayl@ irakanutyun@ @ndhuneln e. Yerkrod qayl@ klini inqnabatsahaytum@. Amen voq partavor e tekuz iren @nkalman karoghutyunneri chapov, gone minimal ashxatanq tali inqnabatsahaytman ughutyamb.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Alex(15) - Ճիշտ նկատառում: Ելքը,ինչպես նաև ես եմ գրել տարբեր անգամ, դա ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ուժեղացումն է Հայաստանում,որը միգուցե արդեն կլիշե կհնչի: Այս պահին ուրիշ իրատեսական ելք չկա.այսինքն, ԱԺ-ն երկրի/ժողովրդի շահերը ՉԻ ներկայացնում, քաղ.կուսակցությունների մեծ մասը ձևական են (այդ թվում ՀՀԿ-ն,ԲՀԿ-ն): Այսինքն` այսօր Հայաստանի պառլամենտում ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԵՐԿՐԻ ԽՆԴԻՐ լուծել. մնում է արտա-պառլամենտային լուծման տարբերակը` պառլամենտից ու քաղ.կուսակցությունների դաշտից դուրս: Ես այս հարցում ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ եմ,որովհետև Հայաստանում կան բոլոր նախապայմանները ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ վերջնական հզորացման/քաղաքական դաշտի գրավման համար. ա) Հայաստանը փոքր/փոքրաթիվ երկիր է,որի պոտենցյալի 2/3-ը դրսում է; բ) Հայաստանում այսօր կա (քիչ թե շատ) լրատվական բազմազանություն: Այսինքն,թեկուզ ամենասովորական պրոբլեմի համար ստեղծեք մի ՀԿ ու այդպես պայքարեք. օրինակ` X փողոցի Y շենքի անվտանգության ՀԿ,կամ բանակում սպանված զինվոր X Yյանի արդարադատության պաշտպանման ՀԿ և այլն: Թող Հայաստանում լինի կես միլիոն ՀԿ. Հոյակապ է: Հետո, ԴԱՏԻ ՏՎԵՔ ԱՄԵՆՈՒՐ և ԱՄԵՆ ԱՌԻԹՈՎ: Նույնիսկ 100 դրամի համար դատի տվեք սիստեմին: Հենց միայն այս վերը նշված մեթոդով ԿԱՐՃ ժամանակում կունենաք լրիվ տարբեր Հայաստան: Այսօր օլիգարխիկ կլանը (վեր)ընտրվում է,որովհետև հասարակությունը ՀԱՐՄԱՐՎՈՒՄ է ու իր բախտը/կյանքը փորձում է կառուցել «լավ» դրսերում: ..................................Այսօր Հայաստանում ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱմեծ վտանգը ես գտնում եմ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ: Սյունիքը արդեն իսկ կործանման եզրին է:Այսինքն, 5-10-15-20 տարի հետո մաքուր հող ու ջուր մնացած չի լինելու ազգի համար:
հայ
Վարազ Սյունի, ասածներիդ մեջ ճիշտն այն է, որ պետական մակարդակով խորացող սուտը, խաբեությունը, կեղծավորությունը երկիրը կործանում են;Եվ ամենասարսափելին այն է, որ եղած առողջ ուԺերը ընտրակեղծիքների դեմ պայքարում դառնում են անզոր, այնքան տեխնիկան կատարելության են հասցրել; Առավել սարսափելին այն է, որ հայրենիքը անմնացորդ սիրող հայ մարդը զզվանքով փոխում է հեռուստաալիքը, երբ խոսում է իր երկրի ղեկավարը, որը ընդամենը հերթական կեղծիքն է շարադրում; Բայց բոլոր դեպքերում հուսահատությունը ելք չէ, այն մահ է, և դու էլ բայղուշություն մի անի; Երևի ծանոթ կլինես այդ բառին;
Alex
Mardik,voronq vor irentc kartcike artahaytetcin aystex.Bolorin haskanum em shat lav.Uxaki hartca tcakum.Batci kartciq artahaytele,inch elqeq gtnum ays amenitc??Te miayn artahaytvelne mnum??Elqe vorne,ays takanq iravichakitc???Meknu meke kara asi,te menaq xoselove?
liana
lriv hamamit em (3) varaz syunu karciqin...hasel enq nran vor mi amboxj azg nstel spasum e te dodi gagon karajadri ir teknacutyun@ te voch...sa nshanakum e vor menq azgovi veracvel enq vochxarneri hoti ev naxagahn u dodn aylevs hamatexeli en
Ed
Harbeli Anul, Hayastan@ arden hoqevarqi mej e, u espes vor gna, Hayastan@ iroq datarkvelu e. ...sakayn voch miayn 'angraget xekavarneri' mekhqov, inchpes vor duq nshetsik. Ays nuyn geghavarner@, urish yerkrum irents aysqan sandzardzak dzevov irenq irents chein karoghana drsevorel. Amboghj khndir@ joghovrdi mej e. Mardik irar merjelov, irar handep anvstahutyun u atelutyun tadzelov e vor yerkrits heranum en. Verhishenq Varaz Shunu khosqer@... Հայաստանում ԱՄԵՆ ԻՆՉ ԿԵՂԾ է...
Hay
Inchu e mer joghovurd@ aysqan anlurj? Bolor@ ays joghovrdin xabum en. Levon@, Kocharyan@, Serzh@, Tsarukyan@ heriq chein, hima el dashnakner@ bnapahpanakan sharjman hosanqi nerqo gordzuneutyun en zavalum vor- ishxanutyan gan.
Anul
mer hay joxovurd@ kkorcanvi ays baris bun imastov angraget xekavarneri dzequm. 3 tarva mej artagaxtel e 160.000 mard, da der kesn e. shutov bolorn el hiastapvac gnalu en.
most
Վարազ Սյունի. ես կիսում եմ ձեր կարծիքը և այդպես կլինի այնքան ժամանակ, քանի մեր մարդիկ կշարունակեն նայել հայկական նոխկալի հեռուստաալիքները, որտեղ կարելի է տեսնել սոսկ տգետ սերիալներ, ընդ որում անտաղանդ դերասանների գռեհիկ խաղով, երիտասարդ-դուսպրծուկ կեղծ հայրենասերների սեփական շահերը սպասարկելու համար ստեղծած ՀԿ-ի գովք, երկիրը թալանած և առասօր նույն եռանդով ու նույն բարբարոսությամբ շարունակող օլիգարխ-սրիկաների բարեգործությունները լուսաբանող հաղորդումներ; Նման միջավայրում միայն կարող է զարգանալ սուտը, շողոքորթությունը, նենգությունը և իհարկե ԴՈԴՈՒԹՅՈՒՆԸ;
Hey
Amen inch ajo keghc e u michakutjune tirum e amenur. orinaki hamar porcek ghosecnel cankacac chinovniki.
ՍԱՄՎԵԼ
նորից մի օրինաց երկիր և մի գեղամյան ու ուրիշ ոչինչ...... Շարունակվում ենք խորտակվել էս կեղտի մեջ,բարով բարգավա- ճեք հայեր...
hasmik
սերժը կարողացել է այնպիսի իրավիճակ ստեղծել որ մարդը իր երկրում ոչինչ է, նրա ձայնը ընտրություններում չի անցնում, փորձես պայքարել որևէ երևույթի դեմ, հայտնվում ես բանտում ամենածանր հոդվածներով, որն էլ դատարանը հաստատում է,արդյունքում կամ պետք է լքես Հայաստանը, կամ հարմարվես ստրկային, թշվառ, աղքատ վիճակին , ինչպես բնակչության 70 տոկոսը
Ed
Jisht ek kardatsel hargeli Tatev. Ays oligarkh kochvadznerin, jamanakin anvanum ein 'plutocrat'. Es bar@ bakhkatsadz e ruserakan 'plut' yev hunakan 'crat' barerits. Es parazitner@ ujhi u brnutyan jatagoghner en. Sranq misht theocratneri ajakitsn en yeghel. Serzh Sargsyani atori yerashkhavor@ Dzarukyann e. Isk Dzarukyani pogheri yerashkhavor@, S.S.-n. Rober Kocharyan@ es plutokrat/oligarkhnerin steghdzel e vorpes iren ujhi yerashkavor u henaran.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Hay(1) - Հայ ժողովուրդը/Հայաստանցին անլուրջ է,որովհետև այսօր այն ՈՉ ՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ այլևս ՉՈՒՆԻ: Միայն Հայերենն է դեռ մնացել,բայց լեզուն ինքնին դեռ բավարար չէ: Այսօր Հայաստանում ԱՄԵՆ ԻՆՉ ԿԵՂԾ է.սկսած մանկամսուրներից մինչև ամենաբարձր պետական պաշտոնը: Հայաստանում այսօր ԱՐԴԱՐԸ համարվում է «հարիֆություն»:
Tatev
mi nuyt kardaci vortex grvac er vor oligarx@ erbeq @nddimadir chi linum,ev da shat chisht er asvac
Ed
Yes kisum em Varaz Syunu kardziq@. Hayastanum amen inch keghdz e. Yerkir@ veradzvel e mi medz stamoqsi vor@ yerbek voch kshtanum e, voch el shnorhakalutyun e asum. --- Hargeli Հայ կին, yete dzer tvats khorhrdin inqnerd hetevek, jamanak@ chi heriqi internetum vatnelu hamar. Yerkri yerkhanneri arnvazn 30% axkatutyan mej en aprum. Datakan hamakarg@ amboghjutyan korupatvadz e. Mardik parzapes yerkric gnum e, vor gone Mardun vayel dzevov apren. Isk [IRAKAN] gordz anelu orenak yete duq cuyc tak, hamozvad yeghek, taq tegherum nstadz shater anhapagh kveradarnan dzez ajakcelu. Mi moracek vor aysorva Hayastanum [nuynisk] hayranserutyun@ dardzel e masnagitutyun. Isk anhoqi hoqevorakanneri, bazmabordz kuyseri, diplomavor debilneri, u snapardz bansarquneri masin hamozvadz em duq shat lav gitek. Yete yerkir karucelu dzer chapanish@ sranq en, uremn mi zarmacek vor vagh@ dzanic nayev heranan dzer anmijakan barekamner@.
Հայ կին
Հարգելի Վարազ Սյունի, բավական է Ամստերդամից անպատվեք հայաստանցի հայերին: Իսկական հայը մնում է Հայաստանում, փորձում ինչ որ լավ բան անել, ստեղծել, փոխել, պայքարել: Նստել եք հեռվում, ու դեռ հասարակ մարդկանց էլ անպատվում եք: Այդքան վստահ եք Ձեր ուժերին, եկեք Հայաստան, գործով ապացուցեք հայրենասիրությունը: Ինչպես կարելի է ասել հայաստանցին անլուրջ է, ոչ մի ազգային արժեք չունի: Թէ դուք ունեք ազգային արժեք, որ տաք տեղում նստած միայն խոսում եք: Երկար ժամանակ հետևում եմ Ձեր արած մեկնաբանություններին տարբեր թեմաներով, բայց ոչ մի անգամ հարցի լուծման ճանապարհ չ էք առաջարկել: Գուցե գաք Հայաստան ու սկսեք գործել խոսելու փոխարեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter