HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դեպի Հայք» ծրագրի շրջանավարտները` այսօր հայրենադարձ

Ս.թ. դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Դեպի Հայք» ծրագրի հայրենադարձ շրջանավարտների ակումբը:

2004-2012թթ. ընթացքում «Դեպի Հայք» կազմակերպությունը հովանավորել է ավելի քան 750 սփյուռքահայ կամավորների, որոնք երկու ամսից մինչև մեկ տարի տևող ծրագրերի շրջանակում կամավոր աշխատել են Հայաստանի և Արցախի պետական ու հասարակական կազմակերպություններում: Մասնակիցներ են ժամանել շուրջ 30 երկրներից: Այս ընթացքում 750 մասնակիցներից 46-ը տեղափոխվել է Հայաստան՝ երկարաժամկետ բնակություն հաստատելու նպատակով:

Հայաստանի գրասենյակի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը այս առիթով նշում է. « «Դեպի Հայք»  ծրագիրը իր մասնակիցներին առիթ է տալիս Հայաստանը դիտել իր բոլոր կողմերով և հնարավորություններով: Այդ նույն առիթն է, որ կամավորների մոտ առաջացնում է Հայաստանին անմիջականորեն կապվելու և Հայաստանում ապրելու կամ երկարաժամկետ մնալու ցանկությունը: Այսօր 46-ին ուզում են միանալ նախկին կամավորներից շատերը, որոնք արդեն իսկ փնտրում են, նաև մեր աջակցությամբ, Հայաստան տեղափոխվելու հնարավորություններ: Հայկական աշխարհում սա եզակի երևույթ է»: 

Հայրենադարձներից մեկը՝ Թանիա Սահակյանը, ԱՄՆ-ից նշում է. «Մենք Հայաստան տեղափոխվում ենք միայնակ, առանց ընտանիքների, և գիտակցում ենք անցումային փուլի բարդություններն ու ողջ կարևորությունը: Կարծում եմ՝ ամենաճիշտ ժամանակն է նման ակումբ մեկնարկելու  և օգնելու նոր հայրենադարձներին՝ մասնագիտական կամ անձնական հարցերով: Այսօրվա միջոցառումը լավ առիթ հանդիսացավ բոլորիս համար հանդիպելու, մեր տեսակետներն ու հեռանկարները քննարկելու համար»: 

Մեկնաբանություններ (1)

Tankdown
Well done all...actions speak louder than words, and you are being heard loud and clear!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter