HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կմեկնարկի սահմանային անցակետերի զբոսաշրջության երկրորդ հետազոտությունը

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և GIZ–ի Հարավային Կովկասում տնտեսության խթանում ծրագիրը կստորագրեն մտադրությունների հուշագիր, որով կմեկնարկի Հայաստանի սահմանային անցակետերի զբոսաշրջության լայնածավալ հետազոտություն:

Սա 2007թ.-ից ի վեր երկրորդ հետազոտությունն է, որը կիրականացվի 2013թ. հունվարից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներ կկատարվեն Բագրատաշեն, Մեղրի, Այրում և Բավրա սահմանային անցման կետերում, ինչպես նաև Երևանի Զվարթնոց և Գյումրի օդանավակայաններում: Հետազոտությունը կնպաստի Հայաստանի զբոսաշրջության ոլորտի դրական և բացասական կողմերի բացահայտմանը, զբոսաշրջության ռազմավարության վերանայմանը, ինչպես նաև զբոսաշրջային նոր փաթեթների մշակմանը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») հնգամյա ծրագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter