HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը արտահերթ ժողով է արել

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության գործունեությունը սկսելու մասին

2012 թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության արտահերթ ժողով` կազմակերպության գործունեությունը պետական գրանցումից հետո լիարժեք կերպով իրականացնելու համար կազմակերպության նոր անդամների և ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում նրա գործունեությունը կառավարող մարմնի՝ վարչության, ընտրության նպատակով:

Կազմակերպությունը նոր անդամներով համալրվելուց հետո ընտրեց վարչություն հետևյալ կազմով.

Ժիրայր Սեֆիլյան – նախագահ (կազմակերպության նախագահ)
Պավլիկ Մանուկյան – տեղակալ (կազմակերպության նախագահի տեղակալ)
Նորիկ Շահբազյան
Քերոբ Ղազարյան
Սասուն Կիրակոսյան
Արթուր Հովհաննիսյան
Վիկտոր Դավթյան

Կազմակերպության հիմնական նպատակներն են.

Հայրենիքի պաշտպանության և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների, պատերազմի և զինված ուժերի վետերանների ու հաշմանդամների, նրանց ընտանիքների անդամների նյութական և բարոյական օժանդակությունը,  միջազգային իրավունքով,  Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,  պատերազմի և զինված ուժերի վետերանների արհմիությունների կայացումը,

հայոց ռազմի պատմության և ռազմական արվեստի ուղղությամբ հայագիտության զարգացումը, Հայաստանում և հայության շրջանում աշխարհազորի մշակույթի և զորականի կերպարի  վերականգնումն ու զարգացումը, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը,

պետական ու ռազմական կառավարման և ռազմամարզական գիտելիքների ու հմտությունների զարգացումը, ռազմամարզական ճամբարների, հավաքների, մրցությունների, արշավների, վիկտորինաների և այլ ռազմակրթական ու մարզական-դաստիարակչական միջոցառումների կազմակերպումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter