HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի ջնջեք մեր հեռախոսահամարները, դրանք մի օր կարող են ձեզ պետք գալ»

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպումն անցկացրեց անկաշկանդ մթնոլորտում` սուրճի սեղանի շուրջ ամփոփելով արդարադատության ոլորտի մեկամյա գործունեությունը, ձեռքբերումներն ու ոլորտում նախատեսվող բարեփոխումները: Նախարարն այսօր գնահատեց նաեւ արդարադատության ոլորտը լուսաբանող լրատվամիջոցների գործունեությունը` «Hetq.am» էլեկտրոնային օրաթերթին, «Panorama.am», «Iravaban.net» լրատվական կայքերին, «Առավոտ», «Ժողովուրդ» օրաթերթերին, «Armnews» հեռուստաընկերությանը, շնորհակալագրերի հետ միասին նրանց նվիրելով կալանավորների պատրաստած հուշանվեր-ջութակը:

Պրն Թովմասյանը նշեց, որ լրատվամիջոցներն ընտրվել են արդարադատության ոլորտի խնդիրները հետեւողականորեն եւ պրոֆեսիոնալ լուսաբանելու համար, միաժամանակ նշելով, թե միշտ չէ, որ համակարծիք է եղել նրանց հրապարակումների հետ:

«Հետքին» շնորհակալագիրը հանձնելիս նախարարը, վերհիշելով նախարարությանն ուղղված թերթի վերջին հրապարակումը, այնուամենայնիվ, խորհուրդ տվեց չջնջել իրենց հեռախոսահամարները, որովհետեւ դրանք կարող են մեզ մի օր պետք գալ: Արդարադատության նախարարը գնահատել էր նաեւ ցմահ դատապարտվածների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության ու Սախարովի անվան հիմնադրամի ներկայացուցիչների գործունությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter