ՀՀ նախագահ դառնալու հնարավորություն ունի 7 թեկնածու
Այսօր՝ ժամը 18-ին, ավարտվել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրությանը թեկնածուների առաջադրման համար փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը: ԿԸՀ-ից «Հետքին» տեղեկացրին, որ անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկը ներկայացրել են միայն 7 թեկնածուներ` Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը:
Նշենք, որ մինչ ժամը 18-ը առաջադրվել էին 15 թեկնածուներ: Վերը նշվածներից բացի նախագահ դառնալու ցանկություն էին հայտնել նաեւ Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, գործազուրկ, անկուսակցական Ռոբերտ Ահարոնյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբան, ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանը, գործազուրկ, անկուսակցական Մհեր Հայրապետյանը, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նարինե Մկրտչյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը:
ԿԸՀ-ն 10 օրվա ընթացքում կգրանցի առաջադրված 7 թեկնածուներին որպես ՀՀ նախագահի թեկնածուներ:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել