HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ անակնկալը հայկական պատվիրակության համար

«Ցանկանում եմ ընդգծել, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն այսօր շատ հեռու է իր ստանձնած դերից»,- հայտարարեց արվեստի պատմության դոկտոր Պատրիկ Դոնաբեդյանը: -Իմ պատրաստած ցուցանակը ցանկանում էին հանել միայն այն պատճառով, որ տեքստում նշված էր Ջուղայի մասին»:

Հունիսի 15-ին Փարիզում տեղակայված ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված «Խաչքարի արվեստ` հայկական սուրբ քարեր» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը համախմբել էր ավելի քան 350-400 հյուրի:

Ցուցադրությանը ներկայացված էին տարբեր ժամանակաշրջանների խաչքարերի հինգ տասնյակից ավելի լուսանկարներ: Քանդակագործ Ռոբերտ Մինասյանը տեղում ցուցադրում էր խաչքարի ստեղծման տեխնիկան:

Իր բնույթով առաջին նմանատիպ ցուցադրությունը համընկնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի երկու տարբեր կոմիտեների նստաշրջանների հետ, ինչը պետք է հնարավորություն տա հայկական խաչքարի արվեստը ցուցադրել աշխարհի տարբեր ծայրերից հրավիրված մասնագետներին:

Սակայն այս «հաջողության» կողքին մշակութային արժեքների ջատագով ՅՈւՆԵՍԿՕ-ն մեծ անակնկալ էր պատրաստել հայկական պատվիրակության համար:

Ցուցահանդեսի բացումից ժամեր առաջ հանվել էին բոլոր ցուցանմուշների տեղանունները, խաչքարային մշակույթի տարածման տվյալներն ընդգրկող քարտեզը, ինչպես նաեւ Ջուղայի խաչքարերը ոչնչացումից հետո պատկերող լուսանկարը:

Մեզ հետ զրույցում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը նշեց, որ երկարատեւ բանակցություններ են վարվել մինչ ցուցադրությունը: Մասնավորապես ՅՈւՆԵՍԿՕ-ն դեմ է եղել ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքներում, այլ նաեւ Ղարաբաղում տեղակայված խաչքարերի ցուցադրությանը:

Հայկական պատվիրակությունը զիջել էր միայն Ջուղայի խաչքարերի հարցում, այդուհանդերձ, պահպանելով նախկին Ջուղայի լուսանկարը: Ի պատասխան հայկական պատվիրակության համառությանը՝ սրահից դուրս էր տարվել ՅՈւՆԵՍԿՕ-ի դրոշը: Իսկ բացման արարողությանը ղեկավարությունը չներկայացավ՝ պատճառաբանելով զբաղվածությունը:

«Ուզում եմ հավատալ, որ իսկապես զբաղված էր»,- մեկնաբանեց Արեւ Սամուելյանը:- Մեզ ասում էին` ներկայացնենք խաչքարերի ժամանակագրությունը, որովհետեւ տեղանունների համար պետք էր համաձայնեցնել տվյալ երկրների հետ: Բայց դա իրենց խնդիրն էր: Ստացվում է, որ այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ն Ադրբեջանի հրահանգով է շարժվում»:

Ջուղայի խաչքարերի հարցում ՅՈւՆԵՍԿՕ-ի միջամտությունն ակնկալողների զարմանքը մեծ էր. մշակութային տեռորը ոչ միայն չի պատժվում այսօր, այլեւ փորձ է արվում այն կոծկել:      

Մեկնաբանություններ (10)

rahageets
It's the New World Order slowly taking over... Those UNESCO officials have nothing better to do than rewrite history when it suits them. Did they do anything after the destruction of the Jougha Cemetery? NO... Then again neither did our pathetic government in Yerevan.
Varaz Syuni ( Amsterdam)
Very good comments (1, 2, and specially 8).........Dear Armenians- do you, AFTER ALL THESE, still believe in UNs, UNESCOs and the kind?..........................Use that money to buy WEAPONS.
Brecia
May I ask, what the Armenian Ambassador was doing at the openning day? Was he attending the openning ceremony? Or he was very busy doing other chores? Wasn't this the job of the ambasador to fix this kind of problems? Does Armenia have a competent ambassador in France?
Vachagan
We should finally put the money behind our words... if we allow this shameful act to go unnoticed and unpunished - the next fight will be much harder to win... and before you know it the azeri fascists will succeed in finishing what their turkish cousins have started. Armenian government, cherished Armenian diaspora (also in France!) - WAKE UP!
davit
No one is stupid. They are all educated people . Money talks and UNESCO staff was sold for few dollars .... this is a shame . This isue should be elevated and doing so it may serve a better purpose. 'Kogh sirde Togh ' they should not get away with this .
alex
es karcum em vor UNeSCO i mardik voj te stupid en, ayl corrupted en!!
SUREN-ATENK
Es karcum em YUNESKO-i ays mijocarmann uxxaki ardyunavet naxapatrastakan ashxatankner er tarel turka- adrbejanakan koxmn, inchn el petk e lurj mtorelu texik ta Hayastani Artgorc naxararutyann, Spyurki u Mshakuyti naxararutyunnerin, ete Hayastanum aydpisik kan.
Random Armenian
This is infuriating. On the one hand Azeris claim khatchkars are not Armenian, but belong to their Albanian ancestors but then go and destroy hundreds of khatchkars in Nakhichevan. Are Azeris paying people off to do this? Is there some anti-Armenian racism going on? Or are Unesco people just stupid? I think they're just stupid, but you never know.
Viken
I think that the best thing to do for the Armenians was to cancel the exhibition, not to attend to the opening ceremony at least. This way the media attention would have provoked (hopefully) a favorable outcome for our plight.
Վեհարի
Կոծկել կամ չճանաչել ցեղասպանութուն, նույնն է թե շարունակել ցեղասպանությունը: Եթե ՅՈՒՆԵՍԿՈ-յի այսօրվա ղեկավարությունը պաշտոնապես հրաժարվում է ցուցադրել համամարդկային արժեք ներկայացնող մեր խաչքարերը, ուրեմն կասկածել չի կարելի` այդ տգետ պաշտոնյաների գործողությունների հիմքում ոչ թե մարդասիրությունն է, այլ ստացած կաշառքը: Օրեր առաջ ռուսաստանում Ռուսական բանակի գեներալ, զորավար Անդրանիկի նոր տեղադրված արձանը տեղահանվեց քանի որ այն խանգարում էր ռուս-թուրքական բարեկամությանը, իսկ Ալիեվի արձանների տեղադրումը ռուսաստանի քաղաքներում բնական է նպաստում է այդ ջերմ բարեկամական կապին: Այսօրվա եվրոպացիների բառապաշարում հայտնվել և ոչ մի կերպ չի վերանում ,,Մարդասիրական ռմբահարումներ,, արտահայտությունը: Բացեք 2015 թվականի եվրոպական լրատվամիջոցները և կարդացեք եվրոպացիների բառապաշարում հայտնված` ,,Ինքնասպան Եվրոպա,, վերտառությամբ հոդվածները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter