HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Քոչարյանն ընդդեմ «Հայկական ժամանակի»

«Հայկական ժամանակ» օրաթերթն այս տարվա փետրվարի 6-ի համարում տարածեց մի տեղեկատվություն, ըստ որի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, «ընկերների հետ Ամանորը Դուբայի ռեստորաններից մեկում նշելու արանքում «դեբոշներ» էր արել», ինչի պատճառով վերջիններս 4 օր անցկացրել են Դուբայի ոստիկանությունում:
Թերթին պատասխանատվության ենթարկելու պահանջով նախագահի որդին` Լեւոն Քոչարյանը, հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Գործով առաջին նիստը տեղի ունեցավ այսօր` դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ:

Հայցվոր կողմը «ՀԺ»-ից պահանջում է 16 միլիոն 120 հազար դրամի փոխհատուցում: « …Լեւոն Քոչարյանին վարկաբեկելն ուղղակիորեն հանգեցնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվի, արժանապատվության եւ բարի համբավի արատավորմանը ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային հանրության առաջ»,- նշված է հայցադիմումում: Մյուս կողմից, ըստ հայցվորի` դրանով պայմանավորված միաժամանակ վնաս է հասցվել Հայաստանի վարկանիշին եւ հայ ժողովրդի բարի համբավին:

Հայցն ուղղված էր «ՀԺ»-ին, եւ դատարանն էլ պատասխանող էր ճանաչել օրաթերթին, որը, սակայն, իրավաբանական կամ ֆիզիկական անձ չէ: Բայց այսօր հայցվորի շահերի պաշտպան Արփինե Մելիքբեկյանը դատարանին միջնորդեց «անպատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով», այսինքն` պատասխանող ճանաչել «ՀԺ»-ն հրատարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին:

Միջնորդությունը բավարարվեց. դատավարությունը կշարունակվի մայիսի 12-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter