HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ֆուտբոլի ֆեդերացիան` նախընտրական շտաբ

Այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ հավաքված է հոծ բազմություն: ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած ֆեդերացիայի դիմացի մայթին կանգնում են 20 և 28 համարի երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաներ: Մեքենաներից իջնում են Գյումրու բարբառով խոսող անձինք, նրանց մի մասը՝ Հանրապետական կուսակցության կրծքանշաններով է:

Հավաքվածներից ժամանակ առ ժամանակ նստում են ֆեդերացիայի շենքի դիմաց կանգնած «Հայկական շուկա» և «Մետաքս» տաքսի ծառայության մեքենաները, ըստ էության, ուղեւորվում են քաղաքի տարբեր ընտրատեղամասեր` քվեարկելու «հանուն» երևանցիների բարեկեցիկ ապագայի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter