HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ծառահատո՞ւմ, թե՞ Էտում

Կամերային երաժշտության տան հարակից շենքերի բնակիչներն ահազանգեցին, որ Երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանի հրահանգով այդ մշակութային օժախի հարեւանությամբ հատվում են ծառեր:

Ահազանգն իրական էր. «իրադարձությունները» ծավալվում են Արման Ծատուրյանի հրահանգով, սակայն վերջինս դրանք բնորոշեց ոչ թե ծառերի հատում, այլ պարզապես Էտում:

Երբ նկատեցինք, որ ամռան կեսին ծառերը չեն էտում, Ա. Ծատուրյանը պարզաբանեց. «Ծառերից մեկի միջոցով բոմժերը բարձրանում են շենքի կտուր, կրակ վառում, քնում… Ծառի ճյուղը, որի օգնությամբ նրանք բարձրանում էին, չորացած էր: Մենք դա ենք կտրել, չորացած ճյուղը»:

Տնօրենի մոտ գտնվող Կամերային Երաժշտության տան աշխատակիցներն էլ մանրամասնեցին, որ այգու այդ հատվածը երեկոները վերածվում է «բոմժերի հավաքատեղիի», որտեղ վերջիններս «ինչ ասես` անում են»: Ուստի տնօրեն Արման Ծատուրյանը հրահանգել է «մաքրել թփերը, ծառերի կախված ճյուղերը, որպեսզի տարածքը տեսանելի դառնա» եւ այլեւս չգրավի բոմժերին:

Լուս. ` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter