HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գ. Ոսկերչյանի դատավարությունը հետաձգվեց

Այսօր կայանալիք Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը հետաձգվեց: Նախկին «Յոթի գործով» մեղադրյալներից միայն Գ. Ոսկերչյանը եւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն են, որ շարունակում են անազատության մեջ մնալ: Միքայելյանին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 8 տարվա ազատազրկման, իսկ Ոսկերչյանի գործը դեռ դատաքննության փուլում է:

Վերջինս մեղադրվում է «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ: Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ Գրիգոր Ոսկերչյանին քրեակատարողական հիմնարկից դատարան չէին բերել: Բանն այն է, որ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում արված փոփոխությունների համաձայն` ոստիկանության զորքերի 1035 զորամասը լուծարվել է: Հենց այս զորամասն էլ ապահովում էր կալանավորների ուղեկցումը դատարաններ:

Թեև օրենքում արված փոփոխությունները մտել են ուժի մեջ, դեռևս հստակեցված չէ, թե ուղեկցման պարտականությունը ոստիկանության որ ստորաբաժանումն է ստանձնելու: Դրանով պայմանավորված` ամբաստանյալների չներկայացման պատճառով, վերջին օրերին տարբեր դատավարություններ հետաձգվում են:

Այսօր Գ. Ոսկերչյանի դատավարությանը մասնակցելու էին եկել «Յոթի գործով» դատապարտյալներ, վերջերս համաներմամբ ազատ արձակված նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը և Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը:

Հետաձգված դատավարությունը կշարունակվի հուլիսի 6-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter