HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նիկոլ Փաշինյանը դեռ դատարանում է

Այս  պահին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանը քննում է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահագն Հարությունյանի և քննիչ Վաղինակ Մկրտչյանի միջնորդությունը` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր Գլխավոր դատախազություն, թեև պաշտոնական հաղորդագրություններում նրա ինքնակամ ներկայանալու մասին ոչինչ չէր ասվում:

Անցյալ տարվա մարտիմեկյան իրադարձություններով պայմանավորված Փաշինյանը հայտնվել էր ընդհատակում: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում եւ իբրև խափանման միջոց ընտրվել կալանքը:

Երեկ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում նշված է, որ Ն. Փաշինյանը կալանավորվել է: Ստացվում է, որ արդեն կալանավորված Փաշինյանին նորից կալանավորելու խնդրանքով քննիչներն այսօր դիմել են դատարան:

Փաշինյանի շահերը դատարանում պաշտպանում են 4  փաստաբաններ` Տիգրան Աթանեսյանը, Արա Զաքարյանը, Արթուր Գրիգորյանը և Տիգրան Մուրադյանը:

Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter