HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Լևոն Տեր-Պետրոսյանը իր համախոհների հետ ժամանեց Մատենադարան

Այս պահին Լևոն Տեր-Պետրոսյանը Ստեփան Դեմիրճյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Պետրոս Մակեյանի,  Սմբատ Այվազյանի և Գագիկ Ջհանգիրյանի ուղեկցությամբ ժամանեց հանրահավաքի:

Հավաքվածների շարքերը հետզհետե սկսում են խտանալ: Քիչ առաջ «Նաիրի» կինոթատրոնի մոտից մի քանի տասնյակ վանատուրցիներ, Սասուն Միքայելյանի նկարներով և պաստառներով, միացան հանարհավաքի մասնակիցներին: Մատենադարանի տարածքում հավաքվածները նրանց դիմավորեցին ծափողջույններով. մի քանի րոպե ամբողջ բազմությունը վանկարկում էր «Սասուն, Նժդեհ, Անդրանիկ»:

Առանձին խմբերով ցուցարարներին են միանում նաև «հատուկ գունդ» երիտասարդական շարժման մասնակիցները:

Հարթակում են նաև Դավիթ Շահնազարյանը, Արարատ և Լևոն Զուրաբյանները, Հովհաննես Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը և այլք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter