HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը տեղի կունենա 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության գործով դատական նիստ

Վաղը` ժամը 11:00-ին, Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարության հերթական նիստը, որի ժամանակ կհրապարակվի ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը` գործով դռնփակ կամ դռնբաց նիստ անցկացնելու թույլտվության մասին:

Դատավորը մերժել էր ամբաստանյալի պաշտպանի` նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը, որից հետո վերջինս դիմել էր Վճռաբեկ դատարան` բողոքարկելով դատավորի որոշումը, իսկ նիստերը շարունակ հետաձգվում էին, քանի որ Վճռաբեկը դեռ չէր կայացրել նիստը դռնփակ կամ դռնբաց անցկացնելու որոշումը:

2010 թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը, խթանում է գործի թափանցիկության ապահովումը և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի քարտուղարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter