HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզպետ. «Ես անմիջական մասնակցելու եմ Սերժ Սարգսյանի քարոզչական բոլոր աշխատանքներին»

«Ես՝ որպես Հանրապետական կուսակցության Լոռու տարածքային կազմակերպության ղեկավար, անմիջական մասնակցություն եմ ունենալու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական բոլոր աշխատանքներին: Մեր կուսակցության ղեկավարին հնարավորինս աջակցելու եմ, որպեսզի նա ընտրվի հանրապետության նախագահ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Հունվարի 21-ին մեկնարկում է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը:

Արթուր Նալբանդյանի կարծիքով՝ առաջադրված բոլոր թեկնածուներին էլ լուրջ մրցակից են Սերժ Սարգսյանի համար:

Միաժամանակ Արթուր Նալբանդյանը կանխատեսեց. «Բայց ընտրությունների արդյունքներով ես պետք է ասեմ, թե անկախ նրանից՝ նախագահական այս ընտրություններին ով կմրցակցեր Սերժ Սարգսյանի հետ, Հանրապետական կուսակցության առաջնորդը ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթելու է և ընտրվելու է հանրապետության նախագահ»:

Մեկնաբանություններ (1)

Ռուզան
Էս ինչ ողբերգական վիճակ է, Աստված իմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter