HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանն այցելում է Ֆրանսիայի նախագահի նստավայր

ՀՀ նախագահի թեկնածու եւ արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդի գլխավոր դիվանագիտական ​​խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ: 

Պաշտոնական հանդիպումը, որը ներառում էր Հայաստանի առաջիկա ընտրություններին, ժողովրդավարության գոյավիճակին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ Երեւանի արտաքին քաղաքականության ապագա գերակայություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տեղի ունեցավ Ելիսեյան պալատում՝ Ֆրանսիայի նախագահի նստավայրում: 

«Ժառանգությունը» հայտնում է, որ ավելի վաղ Հովհաննիսյանը մասնակցել էր ֆրանսահայ համայնքի հետ հանրային ֆորումին, որտեղ հանդես էր եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) եւ Հայկական սփյուռքի առջեւ ծառացած այսօրվա ու վաղվա մարտահրավերներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter