HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայերը ստանում են ՀՀ անձնագիր

Հունվարի 17-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում շարունակվեց սիրիահայերին ՀՀ քաղաքացիության անձնագրերի հանձնման արարողությունը:

ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան երեսուն նոր ՀՀ քաղաքացիներին հանձնեց իրենց անձնագրերը:

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին դեսպան, Արշակ Փոլադյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուր հայի համար: Դեսպանն ընդգծեց նաեւ, որ մազապուրծ սերնդի զավակների համար սա պատմական եւ հիշարժան իրադարձություն է, հույս հայտնելով, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը: Ապա դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթեց հաջողություն եւ խաղաղություն, որի կարիքը այս օրերին մեծապես զգում է սիրիահայ համայնքը:

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Սիրիայում ՀՀ դեսպանությունում շարունակվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնումը եւ առաջիկա օրերին սիրիահայ տասնյակ քաղաքացիներ կստանան իրենց անձնագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter