HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բա մե հատմ գազանանոց չունենա՞նք, որ սաղ չերթան Երևանի գազանանոց»

Արդեն երկու տարի է՝ Գյումրու Կենտրոնական այգում (Գորկու այգում) մի տնակի չափով վանդակում գոյատևում են էգ և արու առյուծները: Վանդակի նեղ պայմանները վերջին ամիսներին առյուծները ստիպված են կիսել իրենց երեք ձագերի հետ: Վայրի կենդանիները, բնակվելով ոչ կենդանական պայմաններում, կորցրել են իրենց բոլոր բնազդները. ամբողջ օրը նույն տեղում նստած զարմացած նայում են անցող-դարձողներին:

Կանաչ տնակի պահակները՝ մի ծեր կին և տղամարդ, չէին ուզում խոսել, ասելով որ կապ չունեն այս կենդանիների հետ, ուղղակի նայում են իրենց:

Հետո պարզեցի, որ առյուծների հետ կապ ունեն «Օազիս» ռեստորանային համալիրի աշխատողները: Գյումրիում բոլորը գիտեն, որ ռեստորանը նախկին քաղքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքն է պատկանում: Ռեստորանի աշխատողներից մեկը` Մանվել Կարապետյանը, որոշեց պատասխանել բոլոր հարցերին կենդանիներին խնամող Գագիկի փոխարեն, որը տեղում չէր: Իրականում կենդանիները պատկանում են Գևորգ Ղուկասյանին՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը: Մանվելի կարծիքով՝ տարածքը ընդհանրապես նեղություն չի տալիս, և կենդանիները իրենց շատ լավ են զգում: Նրանց կերակրում ու վանդակները մաքրում է Գագիկը: Կենդանիների վանդակը տաքացվում  է ծղոտով:  Վանդակը բաժանված է երկու մասի. մի հատվածում ապրում են էգ առյուծն ու ձագը, մյուսում՝ արու առյուծը:

Մանվելի խոսքով՝ առյուծները այդ վանդակներում երկար չեն մնա, նախագծերի մեջ կա, որ հենց այգու տարածքում գազանանոց կբացվի, որտեղ էլ կտեղափոխվեն առյուծները:

Դեռևս երևակայելի գազանանոց են տեղափոխվելու նաև Սախարովի հրապարակում տեղակայված նույն վիճակում գտնվող գազանանոցի այլ բնակիչներ: Այս գազանանոցը ևս սեփականություն է և պատկանում է Ստեփան Վարդանյանին, որը 20 տարուց ավելի զբաղվում է այս գործով: Հարություն Վարդանյանը՝ տնօրենի որդին, ասում է, որ ուզում են, որ գազանանոցը մշտական բնույթ կրի, սակայն դրա համար անհրաժեշտ է ստանալ քաղաքապետարանի օժանդակությունը, որին դեռևս չեն դիմել: Եթե օժանդակություն չստանան, ապա գազանանոցը կդարձնեն շրջիկ, և կշրջեն Հայաստանի մարզերով` եկամուտ ստանալու ակնկալիքով:

Կենդանաբանական այգու պահակը շատ վրդովված ասում է. «Վերջը երկրորդ քաղաքն է, բա մե հատմ գազանանոց չունենա՞նք, որ սաղ չերթան Երևանի գազանանոց»: Գյումրիում եկամուտ այնքան չեն ստանում, որ կարողանան հոգալ կենդանիների կարիքները, ամբողջի մասին հոգում են սեփականատերերը՝ իրենց անձնական միջոցներով: Այցելուներ շատ չկան. գինը բավականին մատչելի է՝ 500 դրամ, սակայն քիչ տեսակի կենդանիներ կան: Կենդանիները բերվել են Երևանի գազանանոցից, և շուտով շարքերը կհամալրվեն այլ կենդանատեսակներով, եթե իհարկե ունենան մշտական տարածք, և կարողանան հովանավորներ գտնել՝ կենդանաբանական այգին պահելու համար:

Սոնա Սիմոնյան

Մեկնաբանություններ (6)

Ripsik
What a cruelty keep animals in small cages, and keep them hungry. I saw today that they are not even fed propetly. Poor animals were crying of hunger. Shame on you Armenians that you can't provide at least basic food for those poor animals.
Մհեր
Խայտառակ վիճակ:
Նարեկ Ալեքսանյան
լավ հոդված էր Սոն ջան, էտ պուճուր վանդակների մեջ կենդանիների արքային տեսնելիս խիղճս շատ տարավ... ԱՆԱՍՈՒՆ վերաբերմունք ա ՞մարդու՞ կողմից կենդանու հանդեպ...!!!
Սոնա Սիմոնյան
ապրես Նար ջան: հուսանք էդ նոր գազանանոցը կբացվի
H.
Who will lock up the wild animals of Gyumri (and by this I mean people like Vardan Ghukasyan)?
Nika
Chudovishchno. Ix samix nado v kletku posadit, chtoby pochvstvovali vsyu prelest kletochnogo bytiya, a zooparki v Armenii voobshe nado zapretit. Ne nashe eto delo.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter