HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եղեռն Եղեռնից հետո». ներկայացնում է Սամվել Կարապետյանը

Հունվարի 24-ին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից նկարահանված «Եղեռն Եղեռնից հետո» վավերագրական ֆիլմի անդրանիկ ներկայացումը:

Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականությունը, որի արդյունքում երկրի երեսից անհետացվել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մշակույթ:

Այս հանցագործ քաղաքականությամբ Թուրքիան փորձել է ձերբազատվել պատմական իրականությունը մատնող նյութական մշակույթի հայկական բազմահազար հուշարձաններից: Ֆիլմում ցուցադրված են բացառիկ կադրեր. հուշարձանների այսօրվա վիճակը համադրված է մի քանի տասնամյակ առաջվա հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter