HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեկնածուի նախընտրական շտաբի ահազանգի հիման վրա նախապատրաստվում են նյութեր

Հունվարի 24-ին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից Հ. Նորեյանը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Ա. Գրիգորյանը խոչընդոտում է թեկնածուի քարոզարշավը: Մասնավորապես, թեկնածուի նախընտրական շտաբի անդամները ցանկանում են քարոզչական պաստառներ փակցնել գյուղում, սակայն գյուղապետը գումար է պահանջում:

Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում Վանաշենի գյուղապետ Ա. Գրիգորյանը բացատրություն է տվել, որ նկատելով անծանոթ անձանց, մոտեցել է՝ ճշտելու, թե ովքեր են: Վերջիններս ներկայացել են որպես նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներ և հայտնել, որ ցանկանում են գյուղում քարոզչական պաստառներ փակցնել:

Ա. Գրիգորյանը նրանց բացատրել է պաստառներ փակցնելու կարգը, որ նախօրոք պետք է դիմում ներկայացնեն և միայն դրանից հետո պաստառները պետք է փակցնեն դրանց համար նախատեսված տեղերում:

Սակայն շտաբի անդամները չեն համաձայնել նրա հետ՝ հայտարարելով, որ գյուղապետը խոչընդոտում է նրանց աշխատանքը: Գյուղապետը ներկայացրել է նաև 2012թ. դեկտեմբերի 17-ի որոշումը՝ քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր /3 հասցե/ առանձնացնելու մասին:

Հ. Նորեյանը և մյուսները հունվարի 25-ի դրությամբ դեռևս չեն ներկայացել՝ բացատրություն տալու համար: Նրանք ծանուցագրով հրավիրվել են ոստիկանության բաժին: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter