HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Միակ ընտրությունն էր, որ հումորային մթնոլորտում էր անցնում. քաղաքագետ

Քաղաքագետ Նարեկ Գալստյանի կարծիքով, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը Հայաստանի Հանրապետության, երկրի անկախության գաղափարի, պետականության դեմ ուղղված ոճրագործություն էր, որը մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում:

«Անկախացումից սկսած սա միակ նախագահական ընտրությունն էր, որ համամետաբար հանգիստ, ինչ-որ տեղ հումորային մթնոլորտում էր անցնում, շատ ջերմ էր... Ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ բան անել քաղաքական դաշտում՝ հույս ունենալով ազդել քաղաքական հետագա զարգացումների վրա: Չեմ հավատում, որ ինչ-որ անձնական խնդիրներ կարող էին այստեղ լինել:

Այսօր առաջադրված թեկնածուներից ոչ մեկին սա ձեռնտու չէ: Անկախ ամեն ինչից՝ դա քաղաքական հետևանքներ է ունենալու: Արդեն ունի. տարբեր տեսակի վարկածներ են առաջ քաշվում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում: Ամեն դեպքում, ճիշտ կլինի սպասել հետաքննության ավարտին: Ինձ համար սա շոկային հարված էր. ես չէի սպասում այսպիսի դեպքի»,- նշեց քաղաքագետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter