HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարույր Հայրիկյանը որոշել է չդիմել ՍԴ փետրվարի 18-ի ընտրությունները հետաձգելու պահանջով

Հայաստանի նախագահի թեկնածու, հունվարի 31-ին մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը չի դիմելու Սահմանադրական դատարան՝ նախագահի ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով: Այս մասին այսօր լրատվամիջոցներին ասել է թեկնածուի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Այսպիսով, նախագահի ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին:

Հիշեցնենք, որ իր դեմ մահափորձից հետո թեկնածուն, համաձայն Սահմանադրության 52-րդ հոդվածի, իրավունք ուներ դիմել ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով, սակայն, փաստորեն որոշեց չօգտվել իր այդ իրավունքից:

Սահմանադրության 52-րդ հոդվածում ասվում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը: Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը»։

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Քաղաքագետ չպիտի լինես հասկանալու համար,որ գնաց գործարքի : Երբ եկավ (պատմական) պահը,որ ԻՆՔԸ Հայաստանում ազատ ընտրությունների համար մի բան կարող էր անել,ԻՐ շահը վեր դասեց: Եվս մի քաղաքական դիակ` քաղաքական դիակ Գ.Ծառուկյանի և քաղաքական դիակ Լ.Տեր-Պ.-ի կողքին: Ընտրություններից հետո թոշակի կգնա ու կմոռացվի: Այսինքն,Հայաստանում կարող են կրակել,ծեծել,ջարդել թեկնածուի ու ԹԱՏՐՈՆ ԽԱՂԱԼ,որ իբր «բան չի պատահել»: :«Ինքնորոշված» լավ նախադեպ : Սահմանադրությունը դրեք թանգարան: Տեսնենք Հայաստանից բացակա «ընտրողները» այս անգամ ու՞մ «կընտրեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter