HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ. Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ (վիդեո)

Ս.թ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Ալբերտի Հարությունյանը:

Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Մեկնաբանություններ (5)

Վահե-2010
Վախեցած են երևում, ուրեմն ցանկացած ցուցմունքը ինչ քննիչը պահանջի, կտան:
fred
Hima sranq aselu en te patviratuin chen hishum, kam patviratun merel e, kam mi ayl himarutyun. Es 10 tari et metod@ ashxatum e. Sranz el mexm kdaten vorpes harifneri u bantum lav knayen vorpes irenz mard.
Վահե-2010
Եթե չեմ սխալվում մի քանի օր առաջ ինչ որ բարձր պաշտոնյա հայտարարեց թե այս հանցանքը կատարողները անպայման կձեռբակալվեն: Մի երկրում որտեղ հանցագործությունների ճնշող մեծամասնությունը մնում է չբացահայտված, նման հայտարարությունը կասկածանքի տեղիք է տալիս և հուշում, որ այդ պաշտոնյան տեղյակ է եղել հանցաքի կազմակերպման մանրամասներին և այդ պատճառով էր համոզված: Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող հանցագործներին, այսինքն արտասահմանյան քաղաքացիներին կարող եր վարձել միայն հատուկ գործակալությունը:
galya
Խայտառակիչներ ետ ոնցեք ուզում խափեք ազգին որ բռնել եք կրակողներին ,այդ խեխճ հարիֆներին քանիսով եք վարձել եվ քանի տարով ?
david
ԱԱԾ հանճարեղ, մեր տան վրա իականացված ազգային ռազբոյի քառյակին չե*ս բռնի;Թե* հանցագործներին չեք բռնում, կամ գործուղված ,,ախպերությանը,,; Տոմսի փողը ետ տան, փրկվենք ԱԱԾ-ից,,,Առաջ դեպի ապահովագրություն /հայիզմից/;·

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter