HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վնասվել է Ախթալայի կոմբինատի` Այրում-Ճոճկան գնացող պոչատար խողովակաշարը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 11:48-ին Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետից տեղեկատվություն է ստացվել, որ վնասվել է «Ախթալա ԼՀԿ» կոմբինատից Այրում-Ճոճկան գնացող պոչատար խողովակաշարը, ինչի հետևանքով պոչհանքը լցվում է Դեբեդ գետ: 

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը և մարզպետարանի բնապահպանության բաժնի պետը:

Հիշեցնենք, որ «Հետքը» «Ախթալա ԼՀԿ»-ից հոսող պոչանքների մասին արդեն բազմիցս անդրադարձել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter