HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ր. Հովհաննիսյանը զգալիորեն բարելավում է դիրքերը, բայց Ս. Սարգսյանի՝ I փուլում հաղթելու հավանականությունը դեռ ամենամեծն է

Քարոզարշավի ավարտին ընդառաջ՝ ընտրողներն ավելի մեծ հավատ են ցուցաբերում ընտրությունների նկատմամբ. Ր. Հովհաննիսյանը զգալիորեն բարելավում է իր դիրքերը, միեւնույն ժամանակ Ս. Սարգսյանի՝ առաջին փուլում հաղթելու հավանականությունը դեռ ամենամեծն է
Այսօր՝  նախագահական ընտրություններից 9 օր առաջ, TNS opinion-ը ներկայացնում է «Հայաստանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները եւ մտադրությունները, ինչպես նաեւ թեկնածուների ընթացիկ քարոզարշավի վերաբերյալ մարդկանց տեսակետները: TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝IPSC-ի հետ համատեղ. 2013-ի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 1.609 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել ՀՀ բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները եւ որակի լայնածավալ վերահսկում, ինչպես նկարագրված է ստորեւ: Հարցումը պատվիրել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) հասարակական կազմակերպությունը (www.EuFoA.org)՝ ընտրություններին ընդառաջ փաստացի տվյալների վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար (ստորեւ կարող եք մանրամասն ծանոթանալ մեր՝ հարցումն իրականացնելու շարժառիթներին եւ գործընկեր կազմակերպություններին): 
«Մենք այս հարցումն իրականացրել ենք քարոզարշավի միջնամասում եւ ապահովելով որակի ստուգման համապատասխան մեթոդներ՝ ստացել ենք շատ վստահելի եւ հաստատուն տվյալներ», - մեկնաբանում է TNS opinion բրյուսելյան գրասենյակի՝ մեթոդների եւ վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը: «Այժմ մենք տեսնում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին ունի առավել վստահ ընտրողներ, որոնց թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է նրան հաջորդող Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներին:  Այդուամենայնիվ, հարցվածները նշում են, որ առայժմ Ր. Հովհաննիսյանի քարոզարշավն ավելի համոզիչ է թվում՝ կենտրոնանալով հիմնականում տնտեսական խնդիրներին ուղղված քարոզչության վրա:
Հետաքրքրական է, որ նա այժմ ԲՀԿ-ի համակիրների ավելի մեծ աջակցություն է ստանում, քան գործող նախագահը, ինչը հստակ տարբերվում է մեր նախորդ հարցման տվյալներից»:
Արդյունքում, եթե նախագահական ընտրությունները կայանային նախորդ շաբաթ, Սերժ Սարգսյանը կհավաքեր 58,0% [-10,6% 2013-ի հունվարի մեր հարցման տվյալների համեմատ] վավեր քվե (վավեր պատասխանները չեն ներառում «Դժվարանում եմ պատասխանել» եւ «Հրաժարվում եմ պատասխանել» տարբերակները, իսկ չմշակված տվյալները ներառում են դրանք՝ կազմելով 40,2% [-3,8%]): Հարցման համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստանում է 33,0% [+12,2%] վավեր քվե (չմշակված տվյալները՝ 22,9% [+9,6%]): Պարզելու համար ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը՝ TNS opinion‑ը գնահատել է նաեւ քվեարկելու հաստատակամությունը եւ վերլուծել այն հարցվածների բնութագրերը, ովքեր չեն բացահայտել ընտրելու իրենց մտադրությունները: Համաձայն այդ վերլուծության՝ Ր. Հովհաննիսյանն այժմ գտնվում է 26%-34% միջակայքում, իսկ Ս. Սարգսյանը՝ 58%-66%, եւ առաջին փուլում գործող նախագահի հաղթանակը շատ հավանական է՝ հիմնվելով ընտրություններից երկու շաբաթ առաջ տիրող իրավիճակի վրա:
Հունվարի 31-ին (այս հարցման դաշտային աշխատանքի առաջին օրվա ավարտին) դեռեւս չպարզված հանգամանքներում ուսին հրազենային վնասվածք ստացած թեկնածու Պարույր Հայրիկյանի ընտրողները հիմա շատ ավելի վստահ են, որ իրենց որոշումը վերջնական է, նաեւ աճել է հասարակության տեղեկացվածությունը Հայրիկյանի մասին: Այնուամենայնիվ, նրա ընտրողների թիվը մնում է կայուն՝ կազմելով 4,9% [+0,1%] վավեր քվե: Հրանտ Բագրատյանն այժմ հավաքում է 1,6% պակաս ձայն, քան հունվարին՝ ստանալով 2,8% վավեր քվե: Ինչպես եւ հունվարին, հարցվածները մեծամասամբ ծանոթ չեն մյուս չորս թեկնածուներին, ովքեր միասին հավաքում են 1,5%-ից պակաս վավեր քվե:
«Թեկնածուների վարկանիշներից բացի, մեզ համար ուրախալի անակնկալ էր այս ընտրությունների նկատմամբ հարցվածների վստահությունը, ինչը կարևոր հանգամանք է Հայաստանի ժողովրդավարության եւ քաղաքական կերպարի համար: Ընտրողների ավելի քան 2/3-ը հավատում է, որ առաջիկա նախագահական ընտրությունները նախորդներից ավելի կազմակերպված կլինեն, նրանք նաեւ կարծում են, որ ԶԼՄ-ների լուսաբանումը ավելի չեզոք եւ անաչառ է, քան նախկինում: Մարդկանց թիվը, ովքեր հաստատում են ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը, գրեթե նույնն է, ինչ 2012-ի մայիսի առավել մրցակցային ընտրությունների ժամանակ», - նշում է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:
ՀԵԲ-ը այս հարցումը պատվիրել է մի շարք պատճառներով: Մասնավորապես մենք ցանկանում ենք.
  • Բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը ընտրությունների, հանրության համար կարեւոր հարցերիեւ քաղաքականության, կուսակցությունների եւ նրանց առաջնորդների նկատմամբ հասարակության ունեցածմոտեցումների վերաբերյալ:    
  • Այս հարցման արդյունքներով բացահայտված սոցիալ-տնտեսական եւ քաղաքական տվյալները համեմատելնախորդ հարցումների արդյունքների հետ:
  • Նպաստել ավելի իմաստալից քննարկմանը, որը հիմնված կլինի ավելի շատ քաղաքական բովանդակության,քան կուսակցությունների քաղաքական քարոզչության եւ ասեկոսեների վրա:
  • Բարձրացնել հասարակության թափանցիկության եւ Հայաստանի քաղաքական կյանքի իրատեսականպատկերի նկատմամբ ունեցած վստահության մակարդակը:
  • Ուժեղացնել ընտրությունները տեխնիկապես պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ գործադրվողճնշումը՝ միջազգային դիտորդներին համեմատական տվյալներ տրամադրելու միջոցով:
Մեթոդաբանություն
  • Հետազոտությունում կիրառվել է բազմաստիճան, պատահական (հավանականային) ընտրանք: Ընտրանքիառաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից`համամասնորեն: TNS opinion և IPSC ընկերությունները կիրառել են հնարավոր լավագույն մեթոդաբանությունը:
  • Իրականացվել է 1,609 դեմ առ դեմ հարցազրույց` 2013 թ. հունվարի 31 – փետրվարի 5-ը:
  • Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀբնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 34.4%, մարզերում` 65.6%:
  • Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով՝ բացառելու համար հարցազրուցավարներիկողմից հարցվողների հնարավոր կողմնակալ ընտրության հետևանքով առաջացող սիստեմատիկ սխալները:Պատահական ընտրությունն ապահովելու համար տնային տնտեսություններում հարցման համար ընտրվել է այնանդամը, ում ծննդյան օրն ամենամոտն էր հարցման օրվան:
  • Եթե հարցման համար ընտրված անձը տվյալ պահին բացակայել է, ապա իրականացվել է մեկից երկու հետայց`հենց նրա հետ հարցազրույց իրականացնելու համար: Հետայցերի անհաջողության կամ ընտրված անձի`հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու դեպքում հարցազրուցավարը նախորոշված ընթացակարգով ընտրել էհաջորդ տնային տնտեսությունը:
  • Ընտրանքի իրականացման վերահսկման համար յուրաքանչյուր հարցազրուցավար պարտավոր է եղել լրացնելիր այցելած տնային տնտեսությունների հասցեների այցացուցակը: Այցացուցակների տվյալների շտեմարանըվերլուծվել է TNS opinion-ի ներկայացուցչի կողմից՝ հավաստիանալու, որ հարցազրուցավարները պահպանել ենտնային տնտեսությունների և հարցվողների ընտրության նախորոշված ցուցումները:
  • Տվյալները համակշռվել են՝ ըստ ՀՀ բնակչության սեռատարիքային բաշխման: Հետազոտության արդյունքներիընտրանքային սխալը ±2.4% է:
Որակի վերահսկումը
TNS opinion-ը և IPSC–ն համատեղ պլանավորել և համաձայնեցրել են ինչպես պատահական ընտրանքիկազմավորումը, դաշտային աշխատանքների իրականացումը, այնպես էլ որակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter