HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԴ-ն Հայրիկյանի դիմումի ընդունման հարցը կքննի 24 ժամվա ընթացքում

Փետրվարի 9-ին՝ ժ.16:30-ին ՀՀ նախագահի  թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրեց  իր դիմումը`  ՀՀ Սահմանադրության  52 հոդվածի եւ «Սահմանադրական դատարանի  մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով  ՀՀ նախագահի  թեկնածուի համար առաջացած խոչնդոտներն անհաղթահարելի  ճանաչելու վերաբերյալ:

Դիմողը ծանոթացվեց օրենքով սահմանված  կարգով նման  դիմումները քննության ընդունելու  եւ գործի քննության առանձնահատկություններին:

ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, սույն գործի  քննության ընդունման հարցը քննության կառնի դիմումի մուտքագրումից հետո 24 ժամվա ընթացքում:

ՍԴ մամուլի ծառայություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter