HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ Սերժ Սարգսյանին. «Լքում ենք ձեր տարածքները»

Հարգելի Սերժ Սարգսյան,

մենք մի խումբ քաղաքացիներ ենք, ովքեր որոշել են հեռանալ Հայաստանի Հանրապետությունից: Մենք պատրաստ ենք մեր ապագան կառուցել տքնաջան աշխատանքով եւ դժվարին պայմաններում տեղ գտնել անծանոթ միջավայրում, բայց ոչ ապահով Հայաստանում, քանի որ Հայաստանն ապահով է Ձեր եւ Ձեր բարեկամների ու ընկերների համար: Մենք փորձել ենք պայքարել, բայց խոստովանենք, դուք ավելի ուժեղ գտնվեցիք: Դա է պատճառը, որ մենք մեզ պարտված ենք համարում եւ լքում ենք ձեր տարածքները:

Կարծում ենք` դուք շատ լավ հասկանում եք մեր հեռանալու դրական ազդեցությունը Հայաստանի համար. կպակասի Ձեր դեմ պայքարող զանգվածը եւ կավելանան Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները: Խնդրում ենք մեզ հատկացնել ավիատոմսի եւ վիզայի գումարը այս փոխադարձ շահավետ գործարքն իրականացնելու համար: Ներդնելով այսօր, կառուցում եք ապահով Հայաստան` Ձեր եւ Ձեր երեխաների համար:

«Ապահով Հայաստանից դեպի...» ֆեյսբուքյան խմբի անդամներ 

Մեկնաբանություններ (9)

Nelli
Очень глупое и неправильное решение. Покидая страну , вы позволяете действующей власти выполнить заказ внешних сил - Армения без армян. Конечно, оставаться и бороться с этими черными силами трудно, гораздо легче бежать. Но это уже ваше решение и совершенно не имело никакого смысла ставить об этом в известность действующую власть. Они вам только спасибо скажут за ваше решение. Но только не мы, остающийся народ и пытающийся что-то сделать для спасения страны. Подумайте, прежде чем уезжать.
Էդիկ
Այն ինչ թուրքերն Արևմտյան Հայաստանում արեցին 1452-ից մինչև 1915 թ-ան , մերոնք Արևելյան Հ-ում կատարեցին ընդամենը 20-ան տարում:Ապրեք ,,տղերք,,
Ընթերցող
Հեռանալու փոխարեն, թող կանայք իրենց տան պոլի փետն ու ավելը վերցնեն, իսկ տղամարդիկ իրենց տան բահերը, ու գնան նախագահականի մոտ` աշխատանք պահանջեն: Չհեռանան այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանք ձեռք չեն բերել: Ասում եք հեռանում ենք: Դե հեռացեք, ում եք վնաս տալիս: Այսպիսի նամակ գրում են այլ բարքեր ունեցող իշխանության ներկայացուցիչին: Աստված իմ, ինչպես կարելի է ղեկավար կոչել մի մարզպետի, ով ունի այնպիսի վարք, ինչպիսին նկարագրված է chi.am 13.10.2009 թ Բաց նամակ Սերժ Սարգսյանին հոդվածում կամ այնպիսի մանկավարժներ ինչպիսիք են այս վայրենիները, խնդրեմ youtube.com zaqaryan melsik և youtube.com grigoryan aliq Դե թողեք գնացեք, ձեր պապերի ու ծնողների աճյունը հանձնեք կողոպտիչներին, որոնք պատրաստ են այդ սրբավայրում կառուցել ոչ հիգիենիկ օբյեկտներ: Հիշեք, քանի պոլի փայտն ու ավելը` բահի հետ համագործակցած չբարձրանան, խմբագիրները կմրսեն, գրողները ընթերցող ման կգան, գյուղացին իր բախտը կանիծի, բանվորը ուրիշ երկրում գործ կփնտրի, ձեռնարկատերը աջ ու ձախ կվազվզի, ես էլ հաաաա կգրեմ, նախագահը հաաաաա իր գործը կանի: Էսօր ձեր երկիրն են ձեր ձեռից խլում, էգուց ձեր կանաց ու ձեր մարդկանց են խլելու, մյուս օրը ձեր երեխաներին են խլելու: Արթնացեք մարդիկ, մի անգամ եք ծնվում, գեղեցիկ մահով մեռեք, ոչ թե ընկճված վիճակում սև հողի բաժին դառեք:
Նարինե
Գնաք բարով ժողովուրդ, լավ կպահեք ձեզ, հետներդ խարջի գինի տանում եք մի քանի շիշ?
Leno
Amen marzpet ir kormic, tarekan 10.000 hay mardu gartel e talis es yerkric , nuynqan caynov apahovum hertakan @ntrutyunner@, aysor USA-um @ndunum en hakahaykakan nor banacev (xojalu) yerb irakan tujvor@ hayn e yerel, da el partutyun e mer yerkric durs, shat ujer yerkir eq pahum, nersic puch drsich puch.
samvel
,,ապահով Հայաստան,, էլի կատակում է,թե ծաղրում ... էս անգամ արդեն կարևոր դա չի փաստն է շատ տխուր
kikos
> ну и дураки
hasmik
մարդկանց, հատկապես երիտասարդների մեծ մասը մի բան է մտածում շուտ փախնի էս երկրից, բանակից զորացված յուրաքանչյուր երիտասարդ ընկնում է անորոշ վիճակի մեջ, ինչ անել, հայտնվելով աղքատության, թշվառության, անարդարության մեջ մեկնում են անվերադարձ, սպիտակ ցեղասպանություն իրականացնող իշխանություններից են փախչում
hasmik
ՀՀ դատավորների ասում են նաև ինչքան շատ կալանավոր այնքան լավ, անկախ օրենքից, այն փողերը, որ արդարադատության նախարարությունն է գռփում կալանավորներից, աստղաբախշական թվերի է հասնում, դա այն ուտելիքի գումարներն են, որը պետ բյուջեն է տալիս, սակայն գիտենք թե ինչ են տալիս , գումարած հեռախոսի, մահճակալի և այլի համար գումարները, որը դու պեըք է վճարես, այլապես կպատժեն, սրանց սաղին պիտի վառես, որ էս պետությունը խելքի գա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter