HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Նախախորհրդարանի և «Սահմանադրական Արցախ» շարժման հայտարարությունը

(Ընդունվել է 2013 թ. փետրվարի 12-ին Հադրութում Արցախի հարցի վերջնական և հայանպաստ լուծման հեռանկարի վերաբերյալ տեղի ունեցած համատեղ քննարկման ընթացքում)

25 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 12-ին, Հադրութում ծնունդ առավ Արցախյան շարժումը, որն օրերի ընթացքում հասավ Ստեփանակերտ, ապա Երևան ու վերածվեց հուժկու համաժողովրդական շարժման՝ որպես արդյունք արձանագրելով երկու մեծագույն ձեռքբերում: Դրանցից մեկը Արցախի պատմական տարածքների մի զգալի մասի ազատագրումն ու փաստացի միացումն էր Հայաստանին, իսկ մյուսը` Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը:

Սակայն, դրա հետ մեկտեղ, ձևավորվեցին ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի իրացմանը ծառայող պետական կառավարման համակարգ ու վերնախավ, որոնց գործունեության հետևանքով հայությունը հայտնվել է Արցախյան շարժման ձեռքբերումները կորցնելու վտանգի առջև:

Հայաստանի Նախախորհրդարանը և «Սահմանադրական Արցախ» շարժումը, առաջնորդվելով Արցախյան շարժման ձեռքբերումներն ամրապնդելու ու զարգացնելու հրամայականով, հայտարարում են, որ.

  1. մեր ժողովրդի արյան ու պայքարի գնով ձեռք բերածն անսակարկելի է,
  2. ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն և զարգացվեն,
  3. Արցախյան շարժումը պետք է ավարտվի Հայաստանին Արցախի դե յուրե միավորմամբ,
  4. Արցախի հարցի վերջնական ու հայանպաստ լուծումը հնարավոր է միայն համահայկական համատեքստում՝ Հայաստանում (ներառյալ Արցախը) ազգային նպատակներ և խնդիրներ առաջադրելու ու իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության միջոցով,
  5. 25 տարի անց, հանուն ազգային վերածննդի, հայությունը վերսկսում է ինքնիշխանության, քաղաքական ազատության ու սոցիալական արդարության հաստատման համար իր պայքարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter