HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լռություն. հայը և հայկականը Վրաստանում». ֆիլմի պրեմիերա (վիդեո)

Երևանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Լռություն. հայը և հայկականը Վրաստանում» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում վրաց պետության ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գոյություն ունեցող համեմատաբար ամենամեծ ազգային փոքրամասնություններն են կազմում: 1920-ական թվականներից սկսած՝ վրացական իշխանությունները շարունակաբար ոչնչացրել են երկրի ոչ վրացական պաշտամունքային հուշարձանները:

Այս քաղաքականությանը զոհ գնացած հուշարձանների թվում են շուրջ 300 հայ առաքելական, կաթողիկե և ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաև վանքեր, գերեզմանոցներ և մզկիթներ:

Զվիադ Գամսախուրդիայի նախագահության տարիներից ի վեր նմանօրինակ գործողություններն ուղեկցվել են մի քաղաքականությամբ, որով երկրի ոչ վրացի բնակիչներին պարտադրվում է ուրանալ իրենց պատմական ազգանունները և ընդունել վրացական ազգանուններ:

Ֆիլմի ռեժիսորն է Տիրան Կարապետյանը, երաժշտությունը՝ Այդին Դավուդիի:

Մեկնաբանություններ (1)

Marina
I would like to see that text and videos be translated into English for a start and French, German, Spanish for later on, so that our Diaspora could connect and read, as well as others. That our voice will be heard around the Globe, only then we could build the force to bring the injustices into open and demand our rights. Thanks you. Marina Victoria GALE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter