HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լցոնում` Լոռու մարզում

ՄԵԴԻԱ  ԿԵՆՏՐՈՆ. Լոռու մարզի Տաշիր քաղաքի 35/5 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել առ այն, որ լցոնում է տեղի ունեցել:  

Ընտրատեսամասի հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Պալուցյան Մարիամը ահազանգել է, որ լցոնման երկու փորձ է իրականացվել, որից մեկը հաջողվել է, և մոտ երեք ընտրաթերթիկ գցվել է քվեատուփի մեջ, իսկ երկրորդ փորձը կանխվել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից: 

«Այս խախտումն արձանագրվեց, սակայն ոչ ճշգրիտ, գրանցամատյանում գրվել է, որ փորձ է միայն կատարվել, սակայն արդեն իսկ իրականացված փաստը չի արձանագրվել, յոթ հոգով համոզում են հանձնաժողովի անդամ Մարիամ Պալուցյանին ու ճնշում են գործադրում, որ փաստը չարձանագրվի»,- Մեդիա կենտրոնին հայտնում է նույն ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Գևորգ Քոթանջյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter