HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս մեկ ջավախքահայ կարող է վերադառնալ տուն

Ախալքալաքի «Երիտասարդական ռադիոյի» և «Ջավախք-ինֆո» լրատվական կայքի գործադիր տնօրեն Արամ Բաթոյանն արդեն կարող է վերադառնալ Ջավախք. նրա վրա նույնպես տարածվեց Վրաստանում կիրառված համաներումը: 

Հիշեցնենք, որ 2008թ-ի հուլիսի 21-ին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի մի շարք ակտիվիստների հետ ձերբակալվեց նաեւ Արամ Բաթոյանը: Զենք պահելու մեղադրանքը հենց ձերբակալության օրվանից առաջադրվեց Արամին. «Կալաշնիկով» տեսակի զենքն իբրև հայտանաբերվել էր ռադիոկայանի սպունգապատ սենյակում` սպունգի հետեւում: Նրան երկու օր պահելուց հետո և մեկ ամիս երկրից չհեռանալու ստորագրությամբ ազատ էին արձակել: Արամն, այնուամենայնիվ, հեռացել էր Վրաստանից, ինչից հետո նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց: 

Ախալքալաքի շրջանային դատարանը, Արարատ Եսոյանի նախագահությամբ, հեռակա կարգով անցկացնելով դատական նիստերը, 4 տարվա ազատազրկման էր դատապարտել Արամ Բաթոյանին` զենքի ձեռքբերման ու պահպանման և զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Լուս.` Արամ Բատոյանի odnoklassniki.ru էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter