«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հավաքվածներին բարի գիշեր մաղթեց և նշեց, որ կհանդիպեն վաղը` փետրվարի 21-ին, ժամը 13.00-ին նույն տեղում: Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը կգիշերի Ազատության հրապարակում:
Ոստիկանության գնդապետը, ով պահպանում էր հասարակական կարգը Ազատության հրապարակում, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համաձայնեց, որ Ազատության հրապարակը բոլորինն է, սակայն նշեց նաև, որ Ր. Հովհաննիսյանի հանրահավաքի համար հատուկ տեղ կա հատկացված` Մատենադարանի հրապարակը:
«Պարոն գնդապետ, Դուք ասում եք, որ իմ խոսքը Ազատության հրապարակում օրենքի խախտում է, և ես, ներողություն, ասում եմ, որ Ձեր այդ խոսքը ինքնին խախտում է իմ իրավունքի և չեմ ուզում բանավիճել Ձեզ հետ:
Ես ասում եմ, որ մենք խաղաղ այստեղ կլինենք և հետո կանցնենք մեր քաղաքացիական գործին, ու խնդրում եմ միայն, որ դուք կատարեք ձեր պարտականությունները և ապահովեք բոլորի անվտանգությունը»,- ասաց Րաֆֆի Հովհհանիսյանը:
Հիշեցնենք, որ վաղը` փետրվարի 21-ին նույն վայրում` Ազատության հրապարակում տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի հանրահավաքը:
Մեկնաբանել