Արտաշատի թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ) քիչ առաջ մոտ մոտ 5 րոպեի ընթացքում քննեց այդ ԸԸՀ-ում դիտորդական առաքելություն իրականացրած «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի 18 էջանոց բողոքը՝ 14 ընտրատեղամասերում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ: Այս ԸԸՀ-ում էր, որ դիտորդներն արձանագրել էին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո կարապետյանի «այցելությունը» եւ բարձրաձայնել տարբեր խախտումների, այդ թվում՝ լցոնումների մասին: Ընտրատեղամասերից երկուսում՝ 17/2-ում եւ 17/3-ում, տեղի ունեցած որոշ խախտումների ականատես էին դարձել նաեւ «Հետքի» լրագրողները:
Այսօր նիստը պետք է սկսվեր ժամը 16:00-ին: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդները նիստին ժամանեցին ժամը 16:02: Այդ ժամանակ նիստն ընթացքի մեջ էր, հանձնաժողովն ընթերցում էր ՀԿ-ի ամփոփած բողոքները: Այնուհետև հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը քվեարկության դրեց ՀԿ-ի դիմումը մերժելու հարցը, և 1-ինն ինքը կողմ քվեարկեց, մինչդեռ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ նախագահը պետք է քվեարկի վերջինը:
Հանձնաժողովը բոլոր 5 անդամները ևս կողմ քվեարկեցին «Իրավունքի Եվրոպա միավորման» դիմումը մերժելու որոշմանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել