HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Կողմերը քննարկեցին Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր գնահատեց տարածաշրջանում կայունության ապահովման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարությունը, ինչպես նաև այդ երկրի առաքելությունը՝ որպես ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ: Հատկապես կարևորվեց երկրների միջպետական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները՝ իբրև երկու ինքնիշխան ռազմավարական դաշնակից պետություններ:

Քննարկվեցին նաև Հայաստանում ընտրությունների արդյունքում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ լինելով Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը պետք է առաջինն ինքը շահագրգռվածություն հանդես բերի ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների զարգացմամբ:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter