HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը կոչ է անում մարտի 1-ին միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում

Ստորև ներկայացվում է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությունը.

«Ինչպես հայտնի է, օրենքով նախատեսված ժամկետներում Հայ ազգային կոնգրեսը իրազեկել էր, և այդ իրազեկումը ի գիտություն էր ընդունվել Երևանի քաղաքապետարանի կողմից՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում ավանդական հանրահավաք և դեպի Մյասնիկյանի հրապարակ երթ կազմակերպելու համար։

Բայց երեկ պարզվեց, որ նույն ժամերին քաղաքապետարանը Մյասնիկյանի հրապարակում հանրահավաք է արտոնել «Ժառանգություն» կուսակցությանը։

2008թ. մարտի 1-ի ողբերգության տարելիցը դիտելով որպես բռնության դեմ անհանդուրժողականության ցուցադրման օր և կարևորելով այդ օրը ժողովրդի կամքի միասնական դրսևորման հրամայականը՝ Հայ ազգային կոնգրեսը նպատակահարմար չի համարում նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը, և չեղյալ հայտարարելով իր նախաձեռնած հանրահավաքն ու երթը՝ Կոնգրեսի անդամներին և համակիրներին կոչ է անում միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում և իրենց հարգանքի տուրքը մատուցել Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter