HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետականներն ուզում են հասկանալ Վանաձորում իրենց կուսակցության առաջնորդի պարտության պատճառները

Փետրվարի 27-ին մարզխորհրդի նիստում  2012թ.-ի տարեկան  հաշվետվություն ներկայացնելուց հետո մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց մարզի լրագրողների հարցերին:

Լրագրողները  մարզպետին խնդրեցին հավաստի տեղեկություններ հաղորդել   Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրաժարականի մասին շրջանառվող լուրերի շուրջ: Արթուր Նալբանդյանը վստահեցրեց,  որ նման բան չի եղել,  այսինքն` քաղաքապետը  հրաժարական չի ներկայացրել: Մարզպետը, սակայն հայտնեց, որ կապված բնակչության դժգոհության հետ  Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը առաջիկայում քննարկելու է Վանաձորի քաղաքապետի հարցը:  

«Հետքը» մարզպետին խնդրեց  հստակեցնել , թե  Հանրապետական կուսակցության  գործադիր մարմինը ինչ ձևաչափով է քննարկելու Վանաձորի քաղաքապետի հարցը. «Պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ մեր հանրապետությունում շատ դեպքերում ընտրության մասնակցողը ՀՀ նախագահի թեկնածուին դեմ է քվեարկում, ոչ թե նախագահի վատ աշխատանքը տեսնելով, այլ շատ դեպքերում իր անմիջական ղեկավարից դժգոհ լինելով: Մենք ուզում ենք մեզ համար հասկանալի դարձնել Վանաձորում մեր կուսակցության առաջնորդի պարտության պատճառները:  Չի բացառվում, որ ինչ-որ մեկը դժգոհ է քաղաքապետի աշխատանքից, ինչ-որ մեկը կարող է դժգոհ է մարզպետի աշխատանքից կամ մարզային կառույցների ղեկավարների աշխատանքից: Մարդիկ իրենց դժգոհությունը արտահայտել են ընտրության միջոցով: Եթե կա որևէ պաշտոնիայի մեղքի բաժին, իսկ ով է ասել, որ մենք` պաշտոնյաներս ցմահ ենք մեր պաշտոնում: Սա է, որ պետք է վերլուծվի գործադիր մարմնում, որից հետո  արդեն վերջնական պարզ կլինի գնահատականը»,-  պատասխանեց  մարզպետը:

Լրագրողների պահանջով Արթուր Նալբանդյանը ներկայացրեց մարզի հետընտրական իր գնահատականները. «Մենք ամեն ինչ արել ենք օրինական ընտրություններ անցկացնելու համար: Մենք հույս ունեինք, որ ընտրություններից հետո պարտվող թեկնածուները Սերժ Սարգսյանին կշնորհավորեին, և այդ մշակույթը մեզ մոտ կձևավորվեր, բայց, ցավոք սրտի, այդպես չեղավ: Եղավ նախորդների նման»,-ասաց Արթուր Նալբանդյանը, ով  մարզի հետընտրական վիճակը բնականոն համարեց, սակայն չթաքցրեց, որ Վանաձորում մեծ  է արտագաղթը, մեծ է աղքատության տոկոսը, սոցիալական ծանր վիճակը, որի հիման վրա էլ  բնակչությունը կատարել է իր ընտրությունը:

Արթուր Նալբանդյանը նշեց, որ նախագահի ընտրությանը մարզում Սերժ Սարգսյանի ստացած քվեները չեն կարող ազդեցություն չունենալ մարզի կառավարման  հետագա աշխատանքների վրա: Մարզպետի կարծիքով,  ընտրությունների արդյունքների վրա ազդել է նաև այն  փաստը, որ ընտրողների զգալի մասը դժգոհ է եղել մարզի տնտեսության աճի տեմպերից:  Ա. Նալբանդյանը ընտրությունների արդյունքները համարեց սթափեցնող, որից ելնելով էլ վստահություն հայտնեց, որ ինչպես ինքը, այնպես էլ ՀՀ կառավարությունը միջոցներ են ձեռնարկելու մարզի տնտեսության զարգացման տեմպերն ավելացնելու համար:

«Հետքը» մարզպետին խնդրեց ներկայացնել մարզի սահմանամերձ համայնքների զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները:

«Ես կուզենայի խոսել նաև Ջիլիզա համայնքի մասին, որը նույնպես սահմանամերձ գյուղ է: Մենք 2011թ.-ին սկզբից համայնքի խմելու ջրի հետ  լուրջ ներդրումային ծրագիր ենք իրականացրել: Վերջերս Ջիլիզայում  որոշեցինք իրականացնել ևս մի կարևոր ծրագիր, որը վերաբերում է սառնարանային տնտեսությանը: Հիմա մենք արդեն այնտեղ հողահատկացման հարցերն ենք կարգավորել և շատ շուտով այդ ծրագիրը կյանքի կկոչվի,  այսինքն` մեր հրատապ ծրագրերի որոշակի գումարներ մենք ուղղորդում ենք  դեպի սահմանամերձ գյուղեր: Ինչ վերաբերում է Ձորամուտի և Գոգավանի սահմանային տարածքներին, ապա պետությունը նույնպես այնտեղ լուրջ ծրագիր է իրականացնում` կապված ճանապարհաշինության և գազաֆիկացման հետ: Այնտեղ զուգահեռ այդ երկու աշխատանքները կատարվելու են և վստահեցնում եմ, որ մոտ ապագայում այդ ճանապարհահատվածը կլինի բարեկարգված ու ասֆալտապատված, իսկ շրջակա սահմանամերձ գյուղերը` գազաֆիկացված»: 

Մեկնաբանություններ (4)

VGA
shat hstak ev chshgrit patasxan partutyan hamar.....bayc hamozvac em,vor mot apagayum Lorin ev lorecin kvastaki barekecik ev apahov aprelu iravunq@,ev kaskac chunem,vor ayd harcum mec nerdrum kunena Artur Nalbandyan@!!!!!!!Artur jan,havatum ev vstahum enq qez!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!hajoxutyunner qez ayd bard ev patasxanatu gorcum,i pars Lorii,i barorutyun lorecineri!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
aram77
Es nor eq uzum stapvum ha, mingev ed cheiq imanum jogovrdi vichqk@ u djgohutyun@. Uemn irakanum glux cheq hanum iravichakic, petq e aveli xelaci u shut stapvox mard lini dzer tex@.
lado
karoxa gam mott stapecnem qez ay tip
ladoi achq hanox
ba artur jan marzpet darar lav arecir eli em asum du lav mard es bayc de xar vaxterin darar marzpet, vor cavoq srti hesht gorc chi, bayc de @ngel es petqa qashes

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter