HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտում են ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած միջադեպը

Ս/թ. փետրվարի 27-ին հայկական ԶԼՄ-ում և սոցիալական կայքերում տարածվեց տեղեկատվություն ԵՊՀ տարածքում տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին, որին ակամա մասնակից էին դարձել ջավախքցի մի քանի ուսանողներ: Ոմն Գևորգ Մելքոնյանի մտածված սադրանքով այդ ուսանողների չգիտակցված և սխալ քայլը պետք չէ ընդհանրացնել և տարածել Մայր Հայրենիքում ուսումնառող ջավախքցի մյուս ուսանողների վրա: Ջավախքցի ուսանողները մշտապես աչքի են ընկել իրենց պատվախնդրությամբ, ուսումնատենչությամբ և հասարակական ակտիվությամբ: Ջավախքցին հայ ժողովրդի անբաժան և արժանավոր մասնիկն է: Բոլոր ժամանակներում ջավախքցիները նշանակալի դերակատարում են ունեցել Մայր Հայրենիքի հասարակական, քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային ասպարեզներում:

Ջավախքցին Շառլ Ազնավուրն է, Ջիվանին է, Վահան Տերյանն է, Վարդգես Սուրենյանցն է, Հակոբ Կոջոյանն է, Լուսինե Զաքարյանն է, Կարպ Խաչվանքյանն է, գուսան Հավասին է, Դերենիկ Դեմիրճյանն է, Գուրգեն Դալիբալթայանն է և հայ ժողովրդի բազմաթիվ արժանավոր այլ զավակներ:

Մեզ համար առնվազն տարօրինակ է, որ ինչ-որ մի միջադեպ հիմք ընդունելով և տուրք տալով գավառամտությանը, կրկին տրվում ենք մեր ազգի համար խիստ վնասակար  հատվածականության  դրսևորումներին:

Մենք դատապարտում ենք այս տխուր իրողությունը:

Մենք դատապարտում ենք ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած միջադեպը:

Մենք դատապարտում ենք ուսանողությանը քաղաքական ինտրինգների մեջ ներքաշելու գործողությունները:

Մենք հույս ունենք, որ այս միջադեպի սադրիչներն արժանավույնս կպատժվեն: 

«Ջավախք» երիտասարդական միություն

Ջավախքի մտավորականների ֆորում

Մեկնաբանություններ (6)

SSZ
Haskacanq u giteinq el, vor et amen@ inch asvel er bolor Javaxki usanorneri anunic cher, bayc vor mi hastaviz asum e axalqalaqcineri zorq@ arach!!! da inch e nshanakum?? u um dem e durs galis et zorqov, hay archka? yev el xi eq meradrum vor javaxqcineri anun e shoshapvum, voch te asenq yeregnacorcineri kam dilijancineri, ay vor dranc duq inqnert naxateq, nman avelord xosakcutyunner el chen lini, vorin yes inqs hay linelov dem em.
Tatos
Mi anasun et hastaviz axalqalakcun asac klini kazmakerpi ibr dasaduli dem en hamalsarani usanorner@, sa el ir hertin gnacel menak axalqalaqcinerin e asel (kam urish um aser), aranc haskanalu dra hetaga vtangavor hetevanqner@, yerevi dranc hamar jamanakin hamalsaranum barexosel e, yev hima el zorq kochvacner@ partq ein irenc talis hastavzin, amot e cez, xaytarak ariq boloris, bayc jorovurd jan lav imaceq, javaxahayutyan mech kargin traner@ aveli shat en.
GEGHAM
ԻՀԱՐԿԵ ԱՅՍ ՄԻՋԱԴԵՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ԼՈՒՐՋ ՍԵՊ ԽՐԵՑ ՏԱՐԲԵՐ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ..ՏԱ ԱՍՏՎԱԾ ԱՅՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ. ԻՆՉ ՈՐ ՄԵԿԸ ԻՐ ՊԱՇՏՈՆԻՑ ՉԶՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ԱՅՍ ՍԱԴՐԱՆՔԸ
SAMVEL
ՄԻ ՀԱՍՏԱՎԶԻ ՊԱՏՃԱՐՈՎ ՋԱՎԱԽՔՑԻ ՈՐՈՇ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԻՏԱԿԱՈՐԵՑԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ......ԻՆՉ ԻՄԱՍՏ ՈՒՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԱՅԴ ՍԱԴՐԱՆՔԻՆ ? ՉԵՄ ԶԱՐՄԱՆԱ ԵԹԵ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՙ < ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ >
Manumentci
ET Gevorg melqonyan@ ova , vor tenc xosa mer u mer usanoxneri anunic, et qcnox@ u tget@ piti patjvi zorq u Axalqalaq barer@ sxal sharadrelu hamar,u vonc vor ira shef ashotyanna asum es zarmanum em te vonc dra qit@ chi jardvel...
Աննա
Հարգելի Գեղամ, մի ասեք, թէ լուրջ սեպ խրվեց տարբեր շրջաններից սովորող ուսանողների միջև: Սադրիչներին այդ էլ պետք է: Ամեն ինչ կհարթվի, կգնա: Հիմա բոլորի նյարդերն էլ լարված են, երկրի վիճակն է այսօր լարված: Մենք, կանայք լավատես ենք, եթե թուլամորթ տղամարդ ձեռք է բարձրացնում կնոջ վրա, մենք չենք մեղադրում բոլոր տղամարդկանց: Հուսով եմ այդ տաքարյուն ջավախքցի երիտասարդը հասկացել է, որ չափն անցել է: Եկեք մոռանանք, ավելի լուրջ հարցեր կան լուծելու: Ես միշտ շատ հարգանքով եմ հիշոիմ մեր համեստ, գեղեցկուհի, տերյանական ջավախքցի համակուրսեցուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter