HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Կստեղծվի երրորդ նախընտրական դաշինքը»,- կանխատեսում է Արամ Կարապետյանը

Եթե իրավիճակը մնա նույնը` «այսպես, ինչպես կա», «Նոր ժամանակներ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի հետ նախընտրական դաշինք չի կազմի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

 «Նոր ժամանակներ»-ը կամ ինքնուրույն հանդես կգա, կամ նոր նախընտրական դաշինքի կազմում: Ա. Կարապետյանի կարծիքով` այս հարցում գաղափարական անհամապատասխանության խնդիր կա: Դա է պատճառը, որ «Նոր ժամանակներ» կուսակցությունը ՀԱԿ-ի կազմում չի ընդգրկվում:

«Եթե փոփոխություններ չլինեն մեր կամ ՀԱԿ-ի գաղափարախոսության մեջ, ոչ գաղափարական դաշինքների չենք մասնակցելու»,- ընդգծեց բանախոսը:

 Արամ Կարապետյանի ասելով` սա ամենեւին էլ քննադատություն չէ` ուղղված ընդդիմադիր գործընկերներին: Առավել եւս, որ «Նոր ժամանակներ»-ը, նրա ասելով, մասնակցում է ՀԱԿ-ի բոլոր ընդդիմադիր գործողություններին:

«Քննադատելը սխալ տեսակետ է,- համոզված է Ա. Կարապետյանը:- Գործելակեպը երբեք չեմ քննադատել: Խնդիրն է` միանալ կամ չմիանալ այդ գործելակերպին»:

Ավելին` Ա. Կարապետյանի համար անհասկանալի է «Ժառանգության» քննադատական պահվածքը ընդդիմադիր կուսակցությունների խմբի նկատմամբ: Անդրադառնալով ՀԱԿ-ի ներկայիս գործելակերպին` Ա. Կարապետյանը նկատեց. «Եթե որեւէ մեկը տեսնում է, որ ՀԱԿը մտել է պայմանավորվածությունների մեջ իշխանությունների հետ, ո±վ է բռնել մյուսների ձեռքը համապատասխան գործողություններով ցույց տալու, որ պայմանավորված են: «Ժառանգության» ձեռքը որեւէ մեկը բռնե±լ է: ՀԱԿ-ը ունի իր գործընթացը: Եթե մենք ուրիշ բան չենք անում, քննադատելու իմաստը ո±րն է»:

 Ա. Կարապետյանը չի ընդունում հակասությունները ընդդիմադիր կուսակցությունների միջեւ. «Ի±նչ իմաստ ունի. կա թիրախ` իշխանությունը, էն էլ էն իշխանությունը չի, որ քննադատելու տեղ չուենենա»: Նրա կանխատեսումներով` Հայաստանի քաղաքական դաշտի վերաձեւումները սկսվելու են 2011-ից, եւ դա լինելու է զուտ տեղաբաշխման գործընթաց: Մեծ խնդիրները, ըստ նրա, ծագելու են կոալիցիոն կուսակցությունների միջեւ, որովհետեւ կարեւոր է դառնում «ցանկով եւ առանձին մասնակցությունը» ընտրություններում:

 Շարունակելով կանխատեսումները` բանախոսն ասաց, որ դժվար թե «Բարգավաճ Հայաստան»-ը մինչեւ վերջ հավատարիմ մնա այն սկզբունքներին, որոնցով պայքարելու է նախընտրական շրջանում եւ ընտրությունների ժամանակ:

Ա. Կարապետյանի կարծիքով` նախընտրական շրջանում կստեղծվի նաեւ երրորդ նախընտրական դաշինքը: Նման ենթադրության համար հիմք են սկսված բանակցությունները քաղաքական ուժերի միջեւ: Երրորդ դաշինքը, Ա. Կարապետյանի կարծիքով, ստեղծվելու է` ի դեմս «Ժողովրդական» եւ «Ժառանգություն» կուսակցությունների:

 Անձամբ Ա. Կարապետյանը ոչ մի առաջարկություն չի ստացել որեւէ դաշինքի միանալու: Արվող առաջարկները վերաբերում են նոր քաղաքական բեւեռներ ստեղծելուն, ոչ թե նախընտրական դաշինք կազմելուն: Ա. Կարապետյանի ասելով` կան եւ անհատներ, եւ ուժեր, որոնք պոտենցիալ հնարավորություններ ունեն: Իսկ «Նոր ժամանակներ»-ի` որեւէ դաշինքի չանդամակցելու պատճառը, ըստ նրա, անվստահությունն է` կկայանա± այդ դաշինքը, թե± ոչ:

Ա. Կարապետյանը հավաստիացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաղաքական նպատակներով չեն հանդիպել, իսկ Տիգրան Կարապետյանի հետ շարունակում են իրենց «շփումները, որոնք հետո էլ բավականաչափ ակտիվ կլինեն»:

 Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների միջեւ հակասություններին, Ա. Կարապետյանի ասելով, դա պարզապես հանգամանք է, որ շահարկվում է տարբեր ընդդիմադիր ուժերի կողմից եւ օգտագործվում որպես միջոց` «ազդելու ընտրազանգվածի վրա»: Կարապետյանի կարծիքով` նման շահարկումը քաղաքական սխալ է հենց ըդդիմադիր դաշտի կողմից, որը «մի քիչ  շուտ է սկսվել», եւ որից «ավելի շատ օգտվում է իշխանությունը»:

«Իսկ ո՞վ ասաց, որ իշխանական դաշտում չկա պայքար ընտրություններում միանձնյա մրցակցության համար: Այդ դեպքում ինչի՞ հետ է կապված մարտի 1-ի հետ բերելը, Ռոբերտ Քոչարյանի վրա փորձել բարդելը, Գագիկ Ծառուկյանին ստիպելը, որ հուշագիր ստորագրի ընտրություններից 1 տարի առաջ: Մենք էլ հազար բան կարող ենք բերել իշխանության ներսում: Ի՞նչ է նշանակում` ասում են օլիգարխներ են ձերբակալվելու տարբեր գործերով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter