HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Սաֆարյան. այս հետընտրական շրջանը բոլոր առումներով աննախադեպ է նախորդների համեմատ

Այս ընտրություններում իշխանությունը միայն մի բանում էր ճիշտ. որ պայքարը երկրորդ տեղի համար է: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչ Ստեփան Սաֆարյանը:

«Այս դեպքում ուղղակի խնդիրն այն է, թե ով է զբաղեցրել երկրորդ տեղը: Մեր կարծիքով իշխանության թեկնածուն է զբաղեցրել երկրորդ տեղը: Իսկ այս ամբողջ հետընտրական իրավիճակը պայմանավորված է Հայաստանին պատիվ չբերող մասշտաբի ընտրակեղծիքներով»,- ասաց բանախոսը:

Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ այս հետընտրական շրջանը բոլոր առումներով աննախադեպ է անցած հետընտրական շրջանների համեմատ. «Հենց թեկուզ այն, որ դուրս է եկել մայրաքաղաքի տարածքից և բուռն ձևով տարածվում է նաև այլ մարզերում: Ես չէի սպասում, որ նույն Սյունիքի մարզում, որ հայտնի է մարզպետի տխրահռչակ հեղինակությամբ և վախի մթնոլորտով, մարդիկ հազարներով դուրս կգան հրապարակ՝ չեն ճանաչի մարզային իշխանությունը: Նույնը կարող եմ ասել Շիրակի, Լոռվա մարզերի մասին: Այդպիսի հետընտրական պրոցես տեղի չի ունեցել ոչ մի ժամանակ»:

Ս.Սաֆարյանի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը որդեգրել է այն քաղաքականությունը, որ չանի այն, ինչ սխալ է արվել, և անի այն, ինչ չի արվել:

Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ նաև միջազգային դիտորդների զեկցույցներին՝ նշելով, որ վերջիններս նախնական զեկույցներով ընտրությունները միշտ ճանաչվում են լավ և միջազգային նորմերին համապատասխան, մինչդեռ միջանկյալ և վերջնական զեկույցներում վերականգնում են անաչառությունը:

«Ստացվում է այնպես, որ միջազգային կազմակերպությունները սկզբում օգնում են, որ շնորհավորական ուղերձներ հղվեն, իսկ հետո որպեսզի փրկեն իրենց դեմքը մարդկության առաջ, վերականգնում են օբյեկտիվությունը»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Դավթյանն, արձագանքեց, որ բոլոր միջազգային կազմակերպությունները նշում են մեկ բան, որ ընտրությունները լավ են կազմակերպված, բայց դա չի նշանակում որ չկան թերություններ:

Ելենա Թորոսյան

Մեկնաբանություններ (1)

Վանիկ Ալեքսանյան
Արտակ Դավթյան, այդ դուք լավ կիմանաք, թե ինչպես է եղել, որ բոլոր միջազգային դիտորդները դրական գնահատական են տվել ընտրություններին։ 12-15 ընտրատեղամաս այցելած միջազգային եւ ԱՊՀ դիտորդներին ես մանրամասն պատմել եմ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի շտաբի կողմից կատարած խախտումների մասին։ Որոնք հնարավոր է եղել, ցույց եմ տվել։ Եվ ես գիտեմ, որ միակը չեմ եղել։ Բայց եթե դիտորդ կոչվածները լսում ու տեսնում են մի բան, սակայն ասում են մեկ այլ բան, դա մի բացատրություն կարող է ունենալ. նրանց կաշառել են իշխանությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter