HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի վրանի կռիվ… (տեսանյութ)

Նարեկ Ալեքսանյան

Ոստիկանությունը թույլ չտվեց վրան տեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանի համար

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչերը  և այլ քաղաքացիներ այսօր կեսօրին փորձում էին վրան տեղադրել Ազատության հրապարակում արդեն 5-րդ օրը հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի համար, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ արգելվել էր պատմամշակութային արժեք հանդիսացող Ազատության հրապարակում տեղադրել վրան: Իսկ հրապարակին հարող կանաչապատ տարածքը, որտեղ փորձում էին տեղադրել վրանը, ըստ «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի, չի համարվում հրապարակի մաս, որովհետև այդ դեպքում այն չէր կարող կառուցապատվել սրճարաններով:
«Ցույց տվեք այն որոշումը, որի համաձայն Ազատության հրապարակում բատուտներ էին տեղադրել»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:

Երբ արդեն հրմշտոց էր սկսվել վրան տեղադրել փորձողների և ոստիկանների միջև, եկավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ասաց. «Ես թույլ չեմ տալիս: Եթե դուք գտնում եք, որ ոստիկանության գործողություններն օրինաչափ չեն, խնդրեմ, դիմեք դատարան»: Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ասաց. «Մենք հիմա արգելում ենք, դուք դիմեք դատարան»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հավաքավածներին կոչ էր անում չենթարկվել սադրանքներին, քանի որ իրենց գործողություններն օրինական են:

Ազատության հրապարակում էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը, ով հայտարարեց, որ ոստիկանության գործողություններն ապօրինի են, և եթե չկա այդ տարածքում վրան տեղադրելու արգելք, ապա քաղաքացիներն իրավունք ունեն տեղադրել այն:

Ի վերջո` կողմերը համաձայնության եկան, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ֆորմալությունը պահելու համար կդիմեն Մշակույթի նախարարություն և Երևանի քաղաքապետարան և, անկախ պատասխանից, ժամը 17.00-17.30-ի սահմաններում ամեն դեպքում կտեղադրեն վրանը:

Մեկնաբանություններ (2)

Ara Ter Martirosyan
Hargeli Hayrenakicnerrr!!! Es hay em, cnvel em Hayastanum, Erevanum, (kanxav neroxutyun em xndum voch hayeren tarashar ogtagorcelu hamar),Nerka drutyamb aprum em Amerikayi Miacyal Nahangnerum,(ev ayd erkri Qaxaqaci em) Harcs hetevyaln e………..,estex meknabanurtyunner groxneric vorevice mek@ karox e patasxanel im harcin, te inchu es ev @ntaniqs chenq aprum mer Hayreniqum? Hetevelov Hayreniqum katarvox iradarcutyunnerin, es aveli u aveli em hamozvum , vor (Hayreniq@ herven e karotali),Hargeli meknabanoxner,bacatreq indz xndrem, ov es stexcel Spyurq haskacoxutyun@, ev um e da dzerntu???,Es karox em patasxanel yuraqanchyurit harcerin, aranc mek varkyan kaskacanqi vor es HAY em,ev verjacnem mitqs, Hargeli HAY joxovurd, menq inqners mez taranjatel enq Spyurqi, Parskahayi,Xarabaxcu,Gyumrecu,Komitascu………..,Ayspisi arit erevi te 1000 tarenier mek angam karox e @ndzernvel Hay joxovrdin miavorvelu,(kanxav neroxutyun em xndrum, bayc voch meknabanum em, voch el qarozum) ekeq mek angam ZGANQ mer HAY linel@,hamaxmbvenq, ayl vochte qnnadatenq mimyanc,Darcnenq mer Hayreniq@ mez hamar HAYRENIQ!!! miak Cankutyuns , Hay kochvac@ petq e unena Hayreniq, Qaxaqaciutyun ir Hayreniqum,u el chlinen Spyurqner,Es Kisum em Raffi Hovanissyani karciqner@,patrast em kangnel nra koxqin,ev hpart em nman Hayrenakic unenalov!!! Harganqnerov dzer Hayrenakic Ara Ter Martirosyan
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(Նույնիսկ պաշտոնական տվյալներով) կես մլն-ից ավել քվե ստացած Ր.Հովհաննիսյանի համար մի ծալովի,փոքր,էժան,պլաստիկ վրան չեն թողնում բացեն,որ մարդը/հացադուլավորը չմնա անձրևի տակ: Այսպիսի ՓՈՔՐԻԿ ու ԱՆՆՇԱՆ բաների վրա ՀՀ ոստիկանությունը օրենքը մինչև ՎԵՐՋԻՆ ՏԱՌԸ կիրառում է: Ինչ «ջանասիրություն» ու ոստիկանական միջոցների ԱՆՀԵԹԵԹ ՄՍԽՈՒՄ: Բայց երբ «Նաիրիտներից» տասնյակ ու ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ դոլարներ են ցնդում, այդ ՆՈՒՅՆ ոստիկանությունը /իրավապահ մարմինները ԼՈՒՌ են. չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter