HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ո՞վ է արյունով ազատագրած հողերը խոսքով ետ տալիս»,- ասում են քարվաճառցիներն ու շահումյանցիները

Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը` հունիսի 24-ին, «Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության անդամ 50 երևանցի երիտասարդ մեկնել էր Արցախի Քարվաճառի և Շահումյանի շրջաններ:

Ըստ նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրության` երիտասարդներն այցելեցին 12 բնակավայր, շփվեցին դրանց բնակիչների հետ: Թեև արցախցիները քաջատեղյակ էին կազանյան հանդիպումից, դրա ընթացքը և ելքը նրանց քիչ էր հետաքրքրում:

«Ազատագրված տարածքների որևէ զիջում անհնար է, ո՞վ է արյունով ազատագրած հողերը խոսքով ետ տալիս»,- ասում են քարվաճառցիներն ու շահումյանցիները: «Հարկ եղած դեպքում պատրա՞ստ եք կրկին պատերազմել հայրենիքը պաշտպանելու համար» հարցից ազատագրված շրջանների բնակիչները վիրավորվում էին ու հաճախ արհամարհական քմծիծաղ տալիս:

Քաշաթաղում անգամ տատիկներն են պատրաստ վերհիշել պատերազմի ընթացքում ձեռք բերած կարողությունները: Յոթանասունամյա Ելենա Գևորգյանը երիտասարդների հետ զրույցում ասաց, որ ազատագրված տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգության դեպքում առաջինն է մարտի դաշտ գնալու: «Անցած 20 տարվա ընթացքում կրակելու ունակությունս չեմ կորցրել»,- ասաց նա:

Քարվաճառի Զուառ գյուղի բնակիչներն էլ երևանցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ միասին հանպատրաստից սկսեցին կատարել Հայաստանի Զինված ուժերի օրհներգը.

«Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր`
Հայաստան...»

Մեկնաբանություններ (2)

Varaz Syuni (Amsterdam)
Zhamanakn e vor 'hox het tal' XOSOXNERIN yentarken KREAKAN patasxanatvutian- Artsaxi SAHMANADRUTIUNY CHhargelu hamar.
Hovhannes
hay joxovurd jan, yndhanrapes petq che qnnarkel Nor Shahumyani u Qashataxi handzman harcy, ayl uxiner e petq pntrel ayd shrjanneri zargacman hamar

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter