HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկ ՀՀ բնապահպանության նախարարին

Ս.թ մարտի 12-ին ՀՀ Լոռու մարզի Մարցի գյուղապետարանում տեղի ունեցան «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Լսումների տեսագրությունը դիտելիս  պարզ դարձավ, որ լսումներին ներկա Մարց գյուղի բնակիչները միաբերան դեմ են այս նախագծին, ինչը հիմնավորում էին արդեն գործող «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ի շինարարության և շահագործման հետևանքով առաջացած խնդիրներով: Ըստ գյուղացիներին, փաստորեն ջրազրկվել է Մարցիգետը, իսկ շրջապատի բնությանը զգալի վնաս է հասցվել:

Համացանցում փնտրելով տեղեկատվություն այս մասին, մենք գտանք տեսագրություն և հոդված Hetq.am կայքում, որտեղ պարզորոշ երևում է, թե ինչպես է կառուցվել և շահագործվում այս ՓՀԷԿ-ը: Ըստ հոդվածի հեղինակին, «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ը կառուցել և շահագործում է «Արգիշտի 1» ՍՊԸ-ն: Ուսումնասիրելով տեսագրությունը և հոդվածը ՝ առաջարկում ենք.

  1. Ներկայացված փաստերի հիման վրա ստուգել տվյալ ընկերությունը և պարզաբանել, թե ինչու՞ ձկնուղին չի գործել և չի պահպանվել գետի էկոլոգիական թողքը՝ փաստացի ամբողջովին ջրազրկելով Մարց գետը 5.8 կմ երկարությամբ: Արդյունքների մասին տեղյակ պահել հանրությանը՝ ներկայացնելով նաև ստուգման արդյունքներով ընդունված որոշման պատճեն:
  2. Գնահատել շրջակա միջավայրին, գետի կենսաբազմազանությանը և էկոհամակարգին հասցված վնասը:
  3. Պարզել շինարարության ժամանակ ծառահատումներ եղել են, թե՞ ոչ, և արդյո՞ք դրանց մասին նշված եղել է նախագծային փաստաթղթերում:
  4. Տրամադրել մեզ, կամ տեղադրել նախարարության կայքում, «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերը, ՇՄԱԳ-ը, հանրային լսումների արձանագրությունները, մասնագիտական և փորձագիտական կարծիքները, բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը և մնացած բոլոր փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել այդ եզրակացության տրամադրման համար:

Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)

21.03.2013

Ֆեյսբուքյան խումբ`    https://www.facebook.com/groups/armecofront/

Էլ. փոստ`                      [email protected]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter