HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ. Մանուկ Սուքիասյան, «Առաքելություն» կուսակցություն

«Ի սկզբանե այս ընտրությունները կարելի է բավականին խոցելի համարել: Ինչ վերաբերում է քաղաքային իշխանության կառավարմանը, գիտեք, էսպես կոսմետիկ ծաղիկներ, նստարաններ, Օպերայի շրջակայքի ծառերի կանաչ լուսավորություն... Կներեք էլի, սա աֆրիկյան ինչ-որ մի հատ փոքր բանանային պետություն չէ, որ գեղեցիկ մայրաքաղաք անեք և...

Փորձեք մտնել Նորագյուղ. մարդիկ լապտերիկներով են փողոցում ման գալիս, այնինչ Նորագյուղը համարվում է Կենտրոն վարչական շրջանի տարածք: Էլեմենտար լուսավորություն չկա: Վերջերս Դավիթաշենում վերելակի, եթե չեմ սխալվում, ճոպանը կտրվեց, մարդ մահացավ: Ցանկացած նորմալ երկրում դա քաղաքական ամբողջ իշխանության հրաժարականի առիթ կարող էր դառնալ:

Մինչդեռ իշխանությունն ամենատարբեր մակարդակներով բարձրագոչ հայտարարություններ է անում, թե տեսեք, տեսեք, Երևանը ինչ է դարձել: Իրականում, թե քաղաքական իրողության, թե քաղաքային մենեջմենթի առումով ոչ մի էական առաջընթաց գոյություն չունի. լոկ խոսքեր, լոկ հետաքրքիր ինչ-որ ձևակերպումներ:

Զուտ քաղաքային իշխանության առումով պետք է այնպես լինի, որ այդ ավագանին իրոք լինի Երևանի բյուջեի գոյացման ամեն կետը, ամեն ծախսը, ամեն տարվա հաշվետվությունը և եկող տարվա ամեն մի ծրագիրը փաստարկված, հիմնավորված, արգումենտավորված հաստատող կառույց»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter