HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հայաստանում հաշվառված է 3437 տուբերկուլյոզով հիվանդ

«Մեր երկրի բնակչության համեմատ տուբերկուլյոզի հիավանդությունը կարելի է ասել, որ բարձր է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Հայկական կարմի խաչ ընկերության (ՀԿԽԸ) առողջպահության բաժնի վարիչ Նարինե Մաթևոսյանը:

Նրա խոսքերով` իրավիճակը Հայաստանում բարվոք է համեմատած միջինասիական, հարևան երկրների հետ, բայց դա դեռ բավարար չէ: Տուբերկուլյոզով հիվանդների ամենաբարձր թիվը Հայաստանում գրանցվել է 2005 թ.-ին, որից հետո արդեն 2006 թ.-ին մշակվեց «2007-2015 թթ.-ի տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը»:

«Տուբերկուլյոզը բավականին լուրջ հիվանդություն է, և բավականին երկարատև է: Սովորական տուբերկուլյոզը բուժվում է 6 ամիս, իսկ դեղակայուն տուբերկուլյոզը` 2 տարի: Հիվանդներն անցնում են շատ դժվար գործընթացի միջով»,- ասում է Ն. Մաթևոսյանը:

Այդ նպատակով էլ հիվանդների համար շատ կարևոր է ստանալ նաև հոգեբանական աջակացություն: Ն. Մաթևոսյանը հավաստիացնում է, որ բուժման ժամանակ ոչ մի բժիշկ ինքնագործունեությամբ չի զբաղվում, այլ առաջնորդվում է մշակված չափորոշիչներով: Նրա խոսքերով` հիվանդների թիվն ամեն տարի նվազում է:

Մարտի 24-ը տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարահային օրն է: Ըստ ՀԿԽԸ ներկայացրած տվյալների` ամեն տարի աշխարհում գրանցվում է շուրջ 9 մլն նոր դեպք, և հիվանդության պատճառով մահանում է 1,6 մլն-ը: Վարակվածների 87 %-ը 15-55 տարեկաններն են, իսկ դրանց 30 %-ը` մինչև 24 տարեկանները:

Հայաստանում 2012 թ.-ի տվյալներով՝ հաշվառված է 3437 տուբերկուլյոզով հիվանդ: Սակայն ժամանակին համապատասխան բուժում իրականացնելու դեպքում հիվանդությունը լիովին բուժվում է: Բուժման ժամանակ օգտագործվում են հակատուբերկուլյոզային միջոցներ, որոնք դանդաղեցնում են ցուպիկների աճն ու բազմացումը, ոչնչացնում ցուպիկները, ինչպես նաև կանխարագելում դեղորայքի նկատմամբ ցուպիկների դիմադրողականության զարգացումը:

Տուբերկուլյոզը կարող է վտանգավոր լինել հատկապես ՁԻԱՀ-ով հիվանդների համար, քանի որ նրանց օրգանիզմի պաշտպանությունը թույլ է լինում, և նրանք արագ կարող են վարակվել: Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում տուբերկուլյոզով հիվանդներին անցնել հետազոտություն ՁԻԱՀ-ի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter