HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մինչեւ 2016 թ. Տաթեւի վանական համալիրն ամբողջովին նորոգվելու է (վիդեո)

Բարձրաբերձ ժայռերի հրվանդանի վրա կառուցված Տաթեւի վանական համալիրում կյանքն աշխուժացել է: Վանքի վանահայր Միքայել աբեղա Գեւորգյանն ասում է` այդ ամենը ճոպանուղու շնորհիվ է: Մեծ թիվ են կազմում զբոսաշրջիկները` գալիս են, շրջում, դիտում, լուսանկարվում ու լուսանկարում հնամենի վանական համալիրի ամեն մի շինությունը, հիանում Որոտանի կիրճով, զարմանում մեր նախնիների ստեղծագործ մտքի վրա եւ մի փոքր հուշանվեր գնելով` հեռանում Տաթեւից:

Տաթեւի վանքի զարգացումը սկսվել է Թ դարի 2-րդ կեսից, երբ վերածվել է Սյունյաց եպիսկոպոսական կենտրոնի, իսկ որպես հիմնադրման տարեթիվ նշվում է 848 թվականը:

Վանքը նշանակալի դեր է կատարել երկրի մշակութային կյանքի զարգացման գործում, այստեղ են կենտրոնացված եղել հազարավոր արժեքավոր ձեռագրեր, վանքապատկան եւ իշխանական բազմաթիվ վավերագրեր: Տաճարի կառուցումը սկսվել է 895 թ. եւ ավարտվել 11 տարի անց` 908-ին:

Նոր տաճար կառուցելուց հետո վանքում իրար հետեւից սկսել են կառուցել նաեւ սեղանատուն, գրատուն, դամբարան, զանազան արհեստանոցներ, պահեստներ եւ շատ ու շատ օժանդակ եւ օգտակար կառույցներ, որոնք պետք է օգնեին վանքին որպես վանական համալիր հանդես գալ եւ բարգավաճել:

11-րդ դարում սելջուկները ասպատակել են վանքը, սակայն շատ չանցած` այն վերականգնվել է, վերակառուցվել է Ս. Գրիգոր եկեղեցին, որը, սակայն, հիմնահատակ կործանվել է 1138 թ. երկրաշարժի ժամանակ: Ս. Գրիգոր տաճարը կիսակործան մնացել է ավելի քան մեկ դար, եւ միայն 1274 թ., Հայրապետ եպիսկոպոսի ժամանակ, վերաշինվել են գմբեթն ու եկեղեցին: Տաճարն այս վիճակով մնացել է մինչեւ 1931 թ., երբ մի նոր երկրաշարժ կրկին ավերել է այն:

Այս եւ մի շարք այլ տեղեկությունների կարելի է ծանոթանալ վանքի բակում տեղադրված ցուցատախտակներն ընթերցելիս:  Չնայած` վանական համալիրի պատմությանն առավել լավատեղյակներն արդեն հասցրել են նկատել որոշ անճշտություններ այդ ուղեցույցներում եւ բարձրաձայնել: Մարտունեցի դպրոցական մի աղջնակի կարծիքով` դա այնքան էլ էական չէ: Օրինակ` իրենք արդեն մի քանի ժամ է` Տաթեւում են ու որեւէ մեկի մտքով չի անցել մոտենալ ցուցատախտակներին ու կարդալ:

«Որովհետեւ մեր ուսուցչուհին ամեն ինչ բացատրում է, ինչի՞ կարդանք,- արդարանում է Արմինեն,- համ էլ էդ արտասահմանցիները, որ կարդում են, ինչի իրանց միտքը մնու՞մ է, թե ով, երբ եւ ինչ է կառուցել»:

Մարտունեցի դպրոցականները դեռ նախորդ օրը երեկոյան էին ավտոբուսով հասել վանք, գիշերել վանքի պարիսպների հարեւանությամբ ու լույսը բացվելուն պես իրենց աշխույժով լցրել վանական համալիրի տարածքը:

Գիշերային այցելուների պատճառով առավոտը ժամը 7-ից իր աշխատանքն էր սկսել մոմավաճառ Արտաշես Հովհաննիսյանը: Արտաշեսը, բացի մոմից, այցելուներին նաեւ հուշանվերներ է առաջարկում: Փոքրիկ սրահում հազար ու մի մանրուքի բավականին լայն տեսականի կա:

400 դրամով կարելի է Տաթեւի պատկերմամբ հյուսածո կախազարդ ձեռք բերել, որպես հիշատակ վանք այցելության: Արտաշեսը 90-ականներին Տաթեւի վանքում մի քանի աշխատանք է կատարել` մոմ է վաճառել, տնտեսվարությամբ զբաղվել եւ պահակություն արել: Ասում է` ինչ թեմը ձեւավորվել է ու վանքում էլ մշտական քահանա կա, Տաթեւի կյանքում շատ բան է փոխվել:

Այս երկու տարվա աննախադեպ աշխուժացումն էլ բարենորոգ ճանապարհներն ու օդային ճանապարհի կառուցումն են ապահովել: «Տաթեւը գործող եկեղեցի է համարվել 1988-ից, բայց մշտական քահանա չենք ունեցել: Երբ մկրտության կամ հարսանիքի հարց է լինում,  Գորիսից էր քահանան գալիս, իսկ հիմա ամեն ինչ կարգավորվել է, մենք մեր քահանան ունենք, վանքը սկսել են վերանորոգել, դե ճոպանուղին էլ ինչ կառուցել են, քառակի անգամ մարդկանց հոսքն ավելացել է»,- գոհունակություն է հայտնում վանքի մոմավաճառը:

«Մարդիկ գալիս են ճոպանուղու համար, նաեւ վանք են այցելում»,- խոստովանում է հայր սուրբը: Հարակից գյուղերի բնակիչներից շատերն այս առիթով նույնպես անկեղծացել են. 40-50 տարի ապրելով Տաթեւի հարեւանությամբ` վանքը տեսել են միայն ճոպանուղու կառուցումից հետո: «Սա նշանակում է, որ սյունեցին հեռու՞ է հավատքից»,- հարցնում եմ վանահորը:

«Գիտեք, միանշանակ պատասխանել այդ հարցին ես չեմ կարող, որովհետեւ Աստված է սրտեր քննողը, ոչ մեկս չենք կարող ասել, էս մեկը քրիստոնյա է, էս մեկը քրիստոնյա չի: Մենք սրտի խորքերը չենք կարող քննել, սա մեկ: Ամեն տարածաշրջան էլ իր բարի եւ վատ կողմերը ունի: Հայտնի է, որ շիրակցին ավելի հավատասեր է, ավելի եկեղեցուն մոտ է, բայց սյունեցիներն էլ որոշակի իրենց բարի կողմերը ունեն, իրենց անդրդվելիությունը, իրենց անսասանությունը, երբեմն հնազանդությունը, որ արտահայտվում է հոգեւորականի նկատմամբ, բայց, իհարկե, եկեղեցամոտ չեն: Նույն տաթեւցին, որ հարեւանությամբ է ապրում, էլի ուշ-ուշ է գալիս եկեղեցի»:

Տաթեւի վանահայրն արդեն 3 տարի է` ապրում է վանքում: «Պիտի վանքերում անպայման աղոթք հնչի,- ասում է Միքայել աբեղան,-սա շատ կարեւոր երեւույթ է: Մի գերմանացի կին, որ էստեղ էր եկել, ինձ մոմեր տվեց եւ խնդրեց վառել` ասելով, որ ինքը Գերմանիա վերադառնալով պիտի մշտապես ապրի այն մտքով, որ հեռավոր Հայաստանում, Տաթեւի վանքում մի լույս է վառվում: Այսինքն` լույսը աղոթքի միջոցով այստեղ մշտապես կա, անգամ եթե աշխարհում խավար լինի, այստեղ լույս միշտ կա, ու այդ լույսի խորհուրդը շատ կարեւոր է»:

Տաթեւի վանքում մկրտության եւ պսակադրության արարողություններ կատարվում են: Պատարագներին ու ժամերգություններին, ցավոք, հատուկենտ հավատացյալներ են մասնակցում: Հայաստանի տարբեր անկյուններից մկրտվելու կամ ուխտի պատրվակով վանք են հասնում Տաթեւ անունը կրող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

 «Տաթեւիկներն այստեղով անպայման անցնում են` լինի դա պարզ այցելություն, մկրտություն, թե ուխտ»,- ասում է հայր սուրբը: Մինչեւ 2016 թ. վանական համալիրն ամբողջովին նորոգվելու է: Այդ տարի նշվելու է վանքի ամենամեծ կառույցի` սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու 1110-ամյակը: Առաքելոց կամ Կաթողիկե անունով հայտնի եկեղեցին, որ նաեւ կոչվում է Պողոս-Պետրոս, նվիրված է երկու առաքյալներին: Վանքը, հավանաբար, կառուցվել է այն նույն տեղում, որտեղ կառուցված է եղել հին եկեղեցին, ենթադրելի է, որ անունն էլ փոխանցվել է հնից: Եկեղեցին ունի բազիլիկ հատակագիծ` կենտրոնական գմբեթով, որ հենված է երկու գլխավոր սյուների վրա:

Մարտունեցի դպրոցականները պատրաստվում են հեռանալ: «Պազ» մակնիշի ավտոբուսը շարժվում է վանքի պարիսպների մոտից, իսկ Տաթեւի կայանից ճոպանուղու հերթական վագոնն է ուղեւորվում Հալիձոր: Ոչ մարտունեցի դպրոցականները, ոչ տեղացի ու օտարերկրացի զբոսաշրջիկներից որեւէ մեկը վանքում տրված պատարագին այդպես էլ չեն մասնակցում:

 

Մեկնաբանություններ (4)

Armen
Հեթանոս Վարազ Սիւնիի հերթական աբեղ.ցփեղութիւններէն մին է ահա այս նախորդ իր գրած խօսքը, երբ Ասուածորդիին Յիսուսի Քրիստոսի կը հարուածէ ՙՀրեայ տղայ՚ ըսելով, բայց իրականութեան մէջ իր Յոյն, Ասորի, Պարսիկ, Բաբելոնցի, Պարթեւ չաստուածներուն հետեւելով ցոյց կուտայ իր տղայական խակութիւնը, եւ որուն համար Վասակ Սիւնին հերոս է իսկ Վարդան Մամիկոնեանը օտարազգի եւ դաւաճան։ (Յաւելեալ տեղեկութեանց համար մեր ՙհաճելի՚ երկխօսութեան՝ տես http://hetq.am/arm/news/2779/, Խաչերթ Ծաղկաձորում. երիտասարդներն ու հոգևորականները երգում են (վիդեո) յօդուածը։)
Varaz (Hetanos) Syuni
Ays inch HARDZAKUM e սյունեցիների vra?......Im yntaniky/tohmy 1411 tvits aprum e NUYN HOXAKTORI vra. Aysor el...................Isk VORTEX en aysor եկեղեցամոտ շիրակցու եկեղեցամոտ naxnineri HOXERY?.........Migutse SKZBITS gnak u dzer եկեղեցամոտ naxnineri HOXERY AZATAGREK......................SYUNIKY havatum e IR NAXNINERIN u ir SARERIN. Ayl VOCH te HEKIATAYIN, veratsakan, mshushot mi HREA txayi............................Syuniky exel, e, u linelu e VOCH-christonya. Yes inks VOCH-christonya em. Yev SHAT HPART em sra hamar.....................Syunetsin IR SEPAKAN ACHKEROV Njdeh u DAVIT-Bek e TESEL..............ERBEK Hrea christos CHI TESEL Syunetsin: Syunetsun OGNELIS..............................................PS. Ur eir Astvats, erb KOTORUM ein chknax mi erkir? Ur eir Astvats....?
Varaz Syuni (Amsterdam)
Տաթեւի վանքը nuynpes karutsvats e Hay HOYAKERT hetanos (HAYI KOXMITS KANDVATS) tachari himkeri vra. TSAVOK aysor MIAYN hetanos GAVAZANN e kangun, teyev dra vra el xach en drel (SHAT TSAVALI past indz hamar).
Deacon Hovhannes
Please see following: http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=18&pid=3 Please see following: http://www.armenianchurch.org/index.jsp?sid=1&id=18&pid=3 The HIERMONK/MONK, or celibate priest, declares a vow of celibacy the same evening on the day of his ordination and is given a “veghar”, a special head-cover, which symbolizes his renunciation of worldly things. A celibate priest is given the title of Monk, in Armenian “Abegha”. Upon successful completion and defense of a written thesis, on a topic of his choosing, the Monk receives the rank of Archimandrite (Vardapet). This indicates that he is a “Doctor” of the Church and receives the right to carry the staff of an Archimandrite The HIERMONK/MONK, or celibate priest, declares a vow of celibacy the same evening on the day of his ordination and is given a “veghar”, a special head-cover, which symbolizes his renunciation of worldly things. A celibate priest is given the title of Monk, in Armenian “Abegha”. Upon successful completion and defense of a written thesis, on a topic of his choosing, the Monk receives the rank of Archimandrite (Vardapet). This indicates that he is a “Doctor” of the Church and receives the right to carry the staff of an Archimandrite

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter