HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Հպարտ եմ, որ ոսկին նվաճեցի». Արթուր Ալեքսանյան

«Սա մեծ ձեռքբերում էր ինձ համար և Հայաստանի համար: Հպարտ եմ, որ ոսկին նվաճեցի»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ 21-ամյա գյումրեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մարտի 22-24-ին կայացած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, 96 կգ քաշային կարգում, երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Ասուլիսին ներկա էր նաև ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը. «Արթուն այս անգամ հայտնվել էր այնպիսի ուժեղ խմբում, որ, կարելի է ասել, յուրաքանչյուր գոտեմարտ նրա համար եզրափակչի պես մի բան էր. նա մենամարտեց և հաղթեց թուրքին, ադրբեջանցուն, բարձր պահեց մեր ազգի պատիվը և հռչակվեց չեմպիոն,- ասաց հավաքականի մարզիչը և հավելեց,- մերոնք կարող էին ավելի շատ մեդալներ վերցնել, բայց, ամբողջ Եվրոպայում, 7 քաշային կարգերում 3 մեդալ ունենալը ևս մեծ հաջողություն է»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter