HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Deno Gold Mining Company»-ն չներկայացավ դատական նիստին

«Ճնշում է նա, ով վախենում է», «Հանքակեր-մարդակեր», «Կանադական էկոգաղութարար դուրս մեր երկրից»: Ահա այսպիսի մակագրությամբ պաստառներով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև էին հավաքվել Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության, Համահայկական բնապահպանական ճակատի, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության, «Սարդարապատ» շարժման, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամները:

Քաղաքացիական հասարակությունը բողոքի ակցիա անցակցրեց դատարանի առաջ՝ ի պաշտպանություն բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանի, ում «Deno Gold Mining Company» ընկերությունը մեղադրում է զրպարտության մեջ: Սակայն, մարտի 29-ին նշանակված դատավարությունը տեղի չունեցավ հայցվորի չներկայանալու պատճառով:

«Հաշվի առնելով, որ նշանակված նիստին սույն գործով «Deno Gold Mining Company» ընկերության շահերը դատարանում ի վիճակի չեմ ներկայացնելու վատառողջ լինելու պատճառով՝ գրիպային վիրուս, ջերմություն, և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119 հոդվածի առաջին մասի առաջին կետով՝ դատարանին խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել ողջամիտ ժամկետով և նշանակել մեկ այլ դատական նիստ»,- հայցվոր կողմի դիմումը դատական նիստի ընթացքում ընթերցեց դատավոր Արմեն Դանիելյանը:

Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 15-ին:

Բողոքի ակցիան շարունակվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի դիմաց, որը «Deno Gold Mining» ընկերությանը տրամադրել է 40 միլիոն դոլլարի վարկ:

«Բանկը չպետք է ֆինանսավորի այդ հանցագործ-հանքագործ ընկերությանը: Մենք եկել ենք ասելու, որ եթե դուք ֆինանսավորում եք, ուրեմն դուք էլ եք այդպիսին»,- հայտարարեց ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
«Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ի պրոբլեմն այն է,որ այն իր աշխատողներին լուրջ չի ընդունում ու վերջիններիս դիտում է որպես թիվ/համար,այլ ոչ մարդ արարած: Հենց մի աշխատող բողոքում է,ասում են` դիմում գրի աշխատանքից դուրս արի կամ քեզ կհեռացնենք: Որովհետև գիտեն, որ գործազուրկ մարդիկ կան ու կփոխարինեն ազատվածներին:Սա նեո-գաղութատիրական գործելաոճ է: «Դինո գոլդ»-ը երբեք «մեղավոր չէ». միշտ դիմացինն է «մեղավոր»: Դրա համար ազգի ընդերքի հարստությունը ՊԻՏԻ գնա ԱԶԳԻՆ,այլ ոչ ինչ-որ մի գերմանացու (ԶՊՄԿ) կամ կանադացի հրեայի («Դինո գոլդ »): Սյունեցի/Հայաստանցի աշխատողները ՀԱՄԱՏԵՂ պիտի դառնան/լինեն հանքերի համահավասար բաժնետերեր և ՄԻԱՍԻՆ շահագործեն այն ու եկամտից հարստանան ԻՐԵՆՔ (Հայերը) և Հայաստանի պետությունը (տուրքեր):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter