HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հանրահավաքի օրերին տրանսպորտի տեղաշարժին խոչընդոտելը օրենքի խախտում է

Իշխանությունների կողմից հանրահավաքի օրերին տրանսպորտային միջոցներին խոչընդոտելը օրենքի կոպիտ խախտում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնը ուսումնասիրել է խնդիրը և հաստատել, որ այս հարցում առկա է «Ավտոմոբիլային տրնասպորտի մասին» օրենքի խախտում: Մասնավորապես, 12-րդ հոդվածում նշվում է, որ եթե խախտվում է տրանսպորտային միջոցի չվացուցակը և այն չի աշխատում, ապա տրանսպորտի նախարարության լիազոր մարմինը իրավասու է պատժել այն ընկերությանը, որը թույլ է տալիս տվյալ խախտումը:

Վլադիմիր Կարապետյանն ասում է, որ չնայած այդ մասին բազմիցս տարբեր լրատվամիջոցներ էլ են ահազանգել, լիազոր մարմինը երբեք չի անդրադարձել այդ հարցին, և խնդիրը մնում է չլուծված:

«Մենք կոչ ենք անում քաղաքացիներին, եթե կրկնվեն նման օրենքի խախտումները վաղը, ապա դիմել տրանսպորտի նախարարություն և պահանջել, որպեսզի տրանսպորտի նախարարությունը պատժամիջոցներ կիրառի այն ընկերությունների նկատմամբ, որոնք նման խախտումներ են թույլ տալիս»,- ասաց Վ. Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները ավարտական փուլ է հասցրել: Տարբեր քաղաքներում և մարզերում իրազեկման գործընթացում ներգրավված են մարդիկ: Ըստ բանախոսի` ժողովուրդն էլ վերջին օրերին ավելի խորն է ըմբռնում պահի կարևորությունը, և  յուրաքանչյուրի մասնակցությամբ հնարավորինս լուրջ նախադրյալներ կլինեն քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter